Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ և ինչպե՞ս է թակարդներ լարում Փաշինյանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է, որ Հայաստան է ժամանել այսպես կոչված ԵՄ քաղաքացիական առաքելության թիմը։ Այն կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին «տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկուցման նպատակով»։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհուրդը Պրահայում իր նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։ Նրա թիվը կկազմի 40 մարդ, այն դեռ ավարտման փուլում է։ Առայժմ Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը։ Այն բաղկացած է 8-10 մասնագետներից, որոնց մի մասը Վրաստանից են շտապ տեղափոխել Հայաստան։ Միևնույն ժամանակ, Բորելը հատուկ նշել է «ԵՄ առաքելության արագ տեղակայման» գործոնը, սակայն չի նշել նման հապճեպ գործողությունների պատճառները, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, դուրս են բերվել ակտիվ ռազմական փուլից: Անհասկանալի է նաև, թե արդյո՞ք ԵՄ առաքելության գործունեությունը փոխկապակցված կլինի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հետ, որը ստեղծվել է Աղդամում ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո: Հիշեցնենք, որ այդ կառույցի խնդիրները ներառում են շփման գծում իրավիճակի մոնիտորինգը, տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը, վեճերի լուծումը։ Սակայն կենտրոնի աշխատանքի մասին այս ամբողջ ընթացքում ոչինչ չի լսվել։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների պարադիգմում տեղի են ունենում որակական փոփոխություններ։ Երկու կողմերի համաձայնությամբ իրավիճակի մեջ ակտիվորեն ներմուծվում է ոչ տարածաշրջանային հզորության գործոն։ Ավելին, դա տեղի է ունենում Մոսկվայից ՀԱՊԿ ձևաչափով Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկների ֆոնին։ Բայց նրանից առաջ են անցել, ինչը շատ արագ զգացել են Թեհրանում։ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրենց միջև խնդիրները լուծել Մոսկվայի համաձայնագրի և տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում առանց տարածաշրջանից դուրս երկրների միջամտության»։ Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը «կարող է հանգեցնել միայն տարածաշրջանի ապակայունացմանը և անվտանգության լրացուցիչ սպառնալիքների ստեղծմանը»։

Նման դատողությունը արդարացում է գտնում Մակրոնի «Հայաստանի դեմ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համատեղ գործունեության մասին» «անսպասելի» սկանդալային հայտարարության մեջ, որը ԵՄ առաքելության գործունեությունը մտցնում է որոշակի առճակատման համատեքստ, այլ ոչ թե ԵՄ-ի «կարգավորել հարաբերությունները տարածաշրջանում» բանավոր հայտարարված նկրտումների գոտի։ Ավելին, ըստ էության, Մակրոնը տարածաշրջանային գործընթացի բարդ տրամաբանություն է մտցնում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մեջ։ Սրանք կոնկրետ դեպքեր են։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա առայժմ խոսում է միայն նշելով, որ «Փարիզի փորձերը սեպ խրել Ռուսաստանի Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանը միավորված է երկարաժամկետ և բազմակողմ կապերով, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»: Բայց թող Փարիզը ինքը հոգա իր հեղինակության մասին։

Ինտրիգը միայն այս սյուժեով չի սահմանափակվում։ Արդյո՞ք Ադրբեջանին դուր է գալիս իրադարձությունների այս ընթացքը, և ինչո՞ւ է Ալիևը թաքուն խաղում Փաշինյանի հետ, որպեսի նա թեքվի դեպի Արևմուտք։ Տեսականորեն Ադրբեջանի ղեկավարի քաղաքականության երկու սցենար կարելի է ենթադրել. Նախ, Բաքուն լռելյայն աջակցում է ԵԱՀԿ-ից Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի և տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված անվտանգության երաշխիքներ ստանալու Երևանի ձգտումներին։ Երկրորդ հերթին Բաքուն ստեղծում է մի իրավիճակ, երբ Երևանը բացահայտում է «հաղթաթղթերի» իր ողջ փաթեթը՝ ընդգծելով Հայաստանի իրական աշխարհաքաղաքական նկրտումները։ Այս դեպքում Փաշինյանը հայտնվում է ծուղակի մեջ և պարտվում է խաղը արևմտյան դաշտերում։ Այնուհետև Մոսկվան ստանում է հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը նախկին և, հնարավոր է, նոր պայմանավորվածությունների հիման վրա։

Այլ հարց է այն, եթե ԵՄ առաքելությունը կանոնավոր խախտումներ արձանագրի երկու երկրների սահմանին և ձգտի երկարաձգել տարածաշրջանում մնալու իր մանդատը։ Ամենայն հավանականությամբ դա Բրյուսելի հետագա գործողությունների ամենահավանական սխեման է։ Պատահական չէ, որ Երևան ժամանած ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները, ըստ տեխնիկական գնահատականի, արդեն ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ։ Թեհրանը կարծում է, որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական մասնագետներ տեղակայելու տարբերակների մասին։ Վերջապես, անհնար է ուշադրություն չդարձնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: Երևանը սկսել է տարանցիկ բակի վերածվել ամերիկյան քաղաքական գործիչների համար։ Այսպես, Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը, սեպտեմբերի կեսերին այնտեղ էր այցելել ամերիկացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսն ու տխրահռչակ «National Endowment for Democracy»-ի ղեկավար Դեյմոն Ուիլսոնն արդեն այցելել են Հայաստան, հեռախոսազրույցներ են եղել նաև Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Իր հերթին, Հայաստանի ղեկավարությունը սկսել է ավելի հաճախ հայտնվել եվրոպական մայրաքաղաքներում, ինչը ցույց է տալիս տարածաշրջանում ուժերի նախկին հարաբերակցությունը փոխելու մտադրության մասին՝ Ռուսաստանի գերիշխանության նվազմամբ, միևնույն ժամանակ վերափոխվել է հասարակական կյանքը բուն Հայաստանում: Բայց պարադոքսն այն է, որ Երևանին մղում են գործելու նախկին  Ուկրաինական ԽՍՀ–ի սցենարով: Առայժմ շատ բարդ խաղ է խաղարկվում, որտեղ Փաշինյանը փորձում է միաժամանակ օգտագործել ռուսական աջակցությունն ու ռեսուրսները, բայց վարել արևմտամետ արտաքին քաղաքականություն։ Այդ ամենը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված