ԵՄ-ն եվրոյով պարտադիր «ակնթարթային վճարումներ» կառաջարկի բանկերին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵՄ-ն եվրոյով պարտադիր «ակնթարթային վճարումներ» կառաջարկի բանկերին՝ համաձայն Եվրամիության կանոնների նախագծի, գրում է Reuters-ը:
ԵՄ-ն ցանկանում է արդիականացնել վճարումները, որպեսզի գումարը հնարավոր լինի փոխանցել մի հաշվից մյուսը վայրկյանների ընթացքում՝ օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։
Նոր կանոնները ԵՄ քաղաքականության մի մասն են։
Ակնթարթային վճարումների (IP) ենթակառուցվածքն արդեն գոյություն ունի եվրոգոտում, սակայն դրա ընդունումը դանդաղ է ընթանում։ Անցած տարվա վերջին եվրոյով վարկային փոխանցումների միայն 11 տոկոսն էր IP-ի տեսքով: