Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 399.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.30 դրամ (աճել է 5.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.96 դրամ (աճել է 7.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-397 դրամով, վաճառվում է 401-406 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 384-392 դրամով, վաճառվում է 401-414 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.50-6.22 դրամով, վաճառվում է 6.50-6.82 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 396-397 դրամով, վաճառվում՝ 401-402 դրամով:
Եվրոն գնվում է 390-395 դրամով, վաճառվում է 400-401 դրամով:
Ռուբլին գնվում է 6.15-6.20 դրամով, վաճառվում է 6.30-6.35 դրամով: