«Առավոտ». Ովքե՞ր են իրական «շեղվածներն» ու «այլասերվածները»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Առավոտ» թերթը գրում է. «Ամերիկյան Օրլանդո քաղաքում «Փալս» գեյ-ակումբում տեղի ունեցած զարհուրելի սպանդը կրկին առիթ է տալիս մտորելու, թե ինչ է մարդը, նրա համոզմունքները, նրա ապրելակերպը, եւ ինչպես է այդ ամենն առնչվում պետության եւ նրա անվտանգության հետ։
ԱՖղանական ծագումով ամերիկացի Օմար Սատինը, սպանելով 50 հոգու, արտահայտել է իր ատելությունը միասեռականների, գուցե իր համակրանքը «Իսլամական պետության», թերեւս նաեւ՝ հավատարմությունը արմատական իսլամիզմի հանդեպ։ Բայց նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարեւոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում: Նրանք իրենց մասնավոր կյանքում իրավունք ունեին անելու այն, ինչ ցանկանում են, հավաքվել ցանկացած ակումբում, ապրել այնպես, ինչպես իրենք են նախընտրում։
էրդողանին համակրող «Յենի աքիթ» թուրքական թերթն ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն, ճիշտ հակառակը՝ մեղադրել է զոհերին՝ նրանց անվանելով «այլասերվածներ»։ Ի դեպ, այդ թերթը Թուրքիայում ատելություն է քարոզում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ։
Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, որոնք այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել եւս՝ սպանությունը։ Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը։ Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում