Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական ցանցերի ռեբուսում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ երբ տեղեկություններ եղան, որ Հայաստան են ժամանել Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական դիտորդները, որոնք տեղակայվելու են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածներում, դա ուղեկցվել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների համապատասխան մեկնաբանություններով։

Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում խոսել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետ քառակողմ հանդիպումներում այդ առիթով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։  

Այնուհետև նա ներկայացրել է մանրամասները: Նրա խոսքով, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին հետևելու և «անկայունության պայմաններում, որը վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և հակամարտության կարգավորման գործընթացի համար, վստահության ամրապնդման համար միջոցների ստեղծման նպատակով»։ Միաժամանակ Միշելը այդ ակցիան կապել է «անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանային հանձնաժողովների, որոնք շուտով պետք է հանդիպեն Բրյուսելում, աշխատանքին աջակցելու անհրաժեշտության հետ»։
Բաքուն այս փուլում կիսատ դիրք է բռնել:

Մի կողմից նա ասել է, որ հրաժարվում է դիտորդներից «չտեսնելով դրա անհրաժեշտությունը»։

Մյուս կողմից հույս է հայտնել, որ Եվրոմիության առաքելությունը կօգնի հայ-ադրբերջանական սահմանը սահմանազատել և կողմերին մոտեցնել խաղաղության կնքման,և հետևաբար ադրբեջանցիները պատրաստ են համագործակցել։ Բայց հետագա իրադարձությունները սկսել են զարգանալ ըստ ինտրիգային սյուժեի։ Եվրամիության պաշտոնական կայքում հայտնվել է հայտարարություն, որում ասվում է, որ «ԵՄ դիտորդական առաքելությունը հետաքննիչի դեր չունի» և կպատրաստի միայն համապատասխան զեկույցներ սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «առանց քաղաքական բացահայտումների», որոնք կտրամադրվեն ԵՄ-ին։ Միաժամանակ հատուկ ընդգծվել է, որ ԵՄ դիտորդները և ԵԱՀԿ առաքելությունն աշխատում են առանձին մանդատներով, սակայն ԵՄ դիտորդական առաքելությունը կապի մեջ է լինելու բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ։


Հետո պարզվել է, որ դրանից որոշ ժամանակ առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն դիմել էր ԵԱՀԿ-ին իր դիտորդներին Ադրբեջանի հետ սահման ուղարկելու խնդրանքով։ Բաքուն դրան կտրուկ է արձագանքել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել որտեղ ասվում է. «ԵԱՀԿ կոլեկտիվ որոշումներ կայացնող որևէ մարմնում որևէ քննարկում չի եղել ԵԱՀԿ առաքելություն կոչվող թիմ Հայաստան ուղարկելու մասին։ Այն չունի ԵԱՀԿ մանդատ և չի կարող որևէ կերպ ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ։ ԵԱՀԿ-ի նախագահի և քարտուղարության կողմից նման միակողմանի գործողությունը հակասում է վստահության միջնորդության սկզբունքներին և միջնորդների անաչառությանը», և դա ընդամենը մի խումբ մարդկանց միակողմանի նախաձեռնություն է»։

Սակայն տեղեկություններ են ստացվել, որ ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում փորձագետների թիմ է ուղարկելու Հայաստան գնահատելու իրավիճակը սահմանամերձ առանձին շրջաններում։ Գումարած այս ամենին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նույնպես պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան։


«Չոր մնացորդի» մեջ ունենք հետևյալը: Արևմուտքի նման դիվանագիտական ​​ակտիվություն Անդրկովկասում երբեք չի նկատվել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սահմանափակվել են միայն խաղաղության կոչեր պարունակող ընդհանուր հայտարարություններով։ Սակայն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո Եվրամիությունը սկսել է ակտիվորեն մրցել Մոսկվայի հետ տարածաշրջանում ազդեցության համար, և այժմ Բրյուսելը Անդրկովկասը անվանում է «առանցքային տարածաշրջան»։ Արևմուտքը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, փորձում է «ներքաշվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ դուրս մղելով Ռուսաստանին»։ Ճիշտ է, առայժմ խոսքը ավելի ֆորմալ բնույթի գործողությունների մասին է, բայց դա կարող է լինել միայն ինչ որ գործողության սկիզբ, որը կարող է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Իսկ հետո Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ջեբրայիլում՝ միջազգային օդանավակայանի բացման արարողության ժամանակ։ Առկա տեղեկատվության համաձայն երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարների գնահատման համատեքստում։


Ինչո՞ւ է Բաքուն այդքան շատ միջազգային օդանավակայաններ տեղակայում ղարաբաղի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Երևանին, ապա նրա գործողությունների մարտավարությունը հասկանալի է։

Հարցը միայն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանը կշարունակի օգտագործել բրյուսելյան ձևաչափն առանց Ռուսաստանի և խզել 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագիրը Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով։ Մինչդեռ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը մնում է անորոշ, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության խնդիրը չի լուծվել, սառեցված է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մոսկվան բազմիցս է նշել իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Սպասենք, թե հիմա ինչ կասի ու կանի Արեւմուտքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված