Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ողջունելով Յուրգեն Շթոքին, բարձր գնահատեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում։

Վահե Ղազարյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։ Նա ընդգծեց, որ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության   այնպիսի   ոլորտների   դեմ   պայքարում, ինչպիսիք   են   կիբերհանցավորությունն   ու   թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի   հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը,   կազմակերպված   հանցավորությունը և այլն։

ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքները՝ ուղղված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշեց կարևոր համագործակցության մի քանի ուղղություն։ Նա նշեց, որ 2023 թվականին լրանում է Ինտերպոլի 100-ամյակը, և կառույցի արդյունավետ գործունեության գրավականը անդամ-պետություններում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների աշխատանքն ու սերտ համագործակցությունն է։

Յուրգեն Շթոքը խոսեց նաև հանցավորության նոր տեսակների մասին։ Կողմերը քննարկեցին դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Խոսվեց նաև քրեական ոստիկանության կազմում ստեղծված ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող նոր ստորաբաժանման գործունեության և արձանագրված արդյունքների մասին։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

 Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո,  որտեղ ծանոթացան ստորաբաժանման աշխատանքին։

ՀՀ ոստիկանության պետը, ողջունելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի անձնակազմին, շնորհավորեց  30-ամյակի կապակացությամբ։ Նա նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միջազգային հանցավորության դեմ պայքարում իր ուրույն տեղն է գրավել Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ների շարքում եւ արժանի հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի ոստիկանության, նաև այլ իրավապահ մարմինների ու գերատեսչությունների շրջանում։

Շնորհավորական խոսք ասաց նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նա ընդգծեց բյուրոյի կողմից իրականացվող կարևոր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ինչի նպատակը  աշխարհն ավելի ապահով դարձնելն է։

Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը։ Ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարին ու ՀՀ ոստիկանության պետին բարեմաղթանքների համար՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում բյուրոն կշարունակի պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով ու հուշանվերներով։ 

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված