Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա. կոշիկը տհաճ հոտից ազատվելու 7 արդյունավետ ու պարզ մեթոդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Որպեսզի կարողանաք մեկընդմիշտ  ազատվել կոշիկների տհաճ հոտից, հարկավոր է  պայքարել ոչ միայն հետևանքի, այլ նաև նրա առաջացման պատճառի դեմ:

Երբեմն պատահում է այնպես, որ կոշիկի  ներքին մակերեսը  մեծ արագությամբ ներծծում է քրտինքն ու այն պահում է  այնտեղ:

vajnoe.com-ը ներկայացրել է մի քանի բավականին պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից:

1.   Կերակրի սոդա

Բացի  իր մաքրող հատկություններից,  կերակրի սոդան համարվում է նաև հիանալի ադսորբենտ, ինչի շնորհիվ էլ կերակրի սոդան կլանում է  հոտն ու խոնավությունը։

 Հարկավոր է  ընդամենը յուրաքանչյուր կոշիկի մեջ լցնել 1ճ/գ կերակրի սոդա(ներդիրի վրա) ու թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան արդեն կոշիկի տհաճ հոտը անհետացած կլինի:

2.   Տալկ

Կրունկով կոշիկներ

 Տալկն ազդում է սոդայի նման: Այն իր  մեջ է կլանում խոնավությունը և նման կերպ  կլանում ու չեզոքացնում է վատ հոտը:

Կարող եք նրա առավելությունները տարբեր կերպ օգտագործել:Կարող եք այն սոդայի նման լցնել կոշիկի մեջ, թողնել ամբողջ գիշեր ու առավոտյան այն կոշիկի միջից մաքրել կամ կարող եք լցնել ոտնաթաթերի վրա, որով նաև կկանխեք քրտնարտադրությունը:

3. Ազատվել բակտերիաներից

Նարդոսը(լավանդա) բակտերիաների դեմ

Եվս մեկ արդյունավետ միջոց է հանդիսանում նարդոսով կամ եղեսպակով  կոշիկի տհաճ հոտից ազատվելու մեթոդը, քանի որ այդ 2 բույսերն էլ հիանալի չեզոքացնում են տհաճ հոտը:

Հարկավոր է ընդամենը  մի քանի տերև եղեսպակ կամ մի քանի  ճյուղ նարդոս  դնել կոշիկներից յուրաքանչյուրի մեջ ու դնել դրանք դրսում, որպեսզի նրանք կարողանան բնական  ճանապարհով օդափոխվել(դա կօգնի ազատվել բակտերիաներից): Հաջորդ առավոտյան արդեն ձեր կոշիկները հիանալի վիճակում կլինեն ու դուք կկարողանաք ամբողջ օրը քայլել առանց դիսկոմֆորտի:

 4. Նարինջ, կիտրոն կամ թուրինջ 

Կիտրոնը պայքարում է հոտի դեմ

Դեն մի նետեք ցիտրուսային մրգերի կեղևները , քանի որ դրանք հիանալի օգնում են պայքարել կոշիկների վատ հոտ դեմ: Ինչպես նախորդ միջոցի դեպքում հարկավոր է  կեղևը գիշերը դնել կոշիկների մեջ  ու առավոտյան դրանք արդեն աչքի չեն ընկնի տհաճ հոտով:

 5. Թեյի ծառի եթերայուղ 

Բնական յուղը ընդդեմ հոտի

 Մի շարք բնական յուղերի շարքում  ախտահանիչ հատկություններով աչքի է ընկնում թեյի ծառի յուղը: Այն կարող եք ձեռք բերել ինչպես դեղատներում, այնպես էլ կոսմետիկայի խանութներում:

Այն կարող է ծառայել ոչ միայն որպես կոշիկները հոտազերծող միջոց, այլ նաև որպես ձեռքերի  համար ախտահանիչ միջոց:

 Հարկավոր է  ընդամենը կոշիկի ներդիր մեջ  շաբաթական 2 անգամ կաթեցնել մի քանի կաթիլ յուղ: Դա ոչ միայն թույլ կտա ազատվել տհաճ հոտից, այլ նաև կօգնի չեզոքացնել նրա առաջացման պատճառները՝ բակտերիաները:

 6.Պարզել կոշիկների տհաճ հոտի պատճառը 

Բոլորին էլ լավ հայտնի է, որ կոշիկների տհաճ հոտն առաջանում է բացառապես այն պատճառով, որ մեր ոտքերը քրտնում են: Սակայն, երևի նկատել եք, որ կոշիկներից մեկը միշտ ավելի ուժեղ է բուրում քան մյուս զույգը:

 Նշանակում է ամբողջ խնդիրը ներդիրների մեջ է , նրանք ներծծում ու պահում են ավելի շատ քրտինք, քան մյուս զույգը՝ նման կերպ նպաստելով բակտերիաների բազմացմանը: Իսկ եթե նկատում եք, որ կոշիկների տհաճ հոտից շատ դժվարությամբ եք ազատվում, փորձեք հաճախակի փոխել ներդիրները:

 Հաշվի առեք, որ այդ խնդիրը միայն էսթետիկ բույթի չէ, երկարաժամկետ ձգձգման դեպքում այն կարող է  վերածվել ոտքերին վերաբերվող առավել  բարդ խնդրի: Այդ պատճառով ճիշտ հիգիենային հետևելը շատ կարևոր է:

 7. Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա

 Ոտքերն ու կոշիկները 

Նախ աշխատեք ամբողջ օրը չքայլել փակ կոշիկներով, քանի որ դա վնասակար է  ոտքերի առողջության համար ու  կարող է դառնալ ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառ:

 Տանը անպայման հանեք կոշիկները, որպեսզի այն օդափոխվի:

 Խնդիրը կոշիկի ներդիրի նյութի  մեջ չէ, քանի որ բոլորն էլ  ցանկացած դեպքում ներծծում են քրտինքը։ Հարկավոր է  պարզապես ճիշտ խնամել կոշիկներն ու կանոնավոր կերպով դրանք մաքրել:

 Կոշիկների արտաքին մեկերեսը մաքրելիս մի մոռացեք մաքրել նաև կոշիկի ներսի հատվածը, որի համար օգտագործեք  հագուստի համար նախատեսված  մաքրող միջոցի մեջ թրջված կտոր:

 Եթե դուք տառապում եք շատ ուժեղ քրտնարտադրությունից, ապա ուշադրություն դարձրեք տալկի վրա, որը միանշանակ կօգնի ձեզ հաղթահարել այդ խնդիրը:

 

Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին
Ամենադիտված