Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Իրանը կվերադառնա Անդրկովկաս»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ հոկտեմբերի 17-ից Իրանը բավականին լայնածավալ «Էգտեդար» («Ուժ») զորավարժություններ է անցկացնում Արդաբիլ և Արևելյան Ադրբեջան նահանգներում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին։ Զինվորականները զորավարժություններ են վարում մարտական ուղղաթիռների, վայրէջքի, գիշերային հարկադիր երթերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերի և խոյահարող արկերի կիրառմամբ: Բացի այդ, զինծառայողները Արաքս գետի վրայով պանտոնային կամուրջներ են կառուցում։ Ճիշտ է, Իրանը ծանուցել է Ադրբեջանին զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, բայց դրանք հատկապես հաճախակի են դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Ադրբեջանի ու Հայաստանի, այսպես կոչված, հետկոնֆլիկտային շրջան մտնելուց հետո։ Իրավիճակը, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրի, սկսել է բնութագրվել «աշխարհաքաղաքական զգայունության բարձրացմամբ», չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագիրը և Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա համաձայնագրերը, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված, ենթադրում էին իրադարձությունների հետագա զարգացման խաղաղ սցենար։

Սակայն, չգիտես ինչու, Թեհրանը վստահ է, որ տարածաշրջանում սահմանների վերաբաշխման խնդիրն է դրված, և մատնանշում է Զանգեզուրով (Սյունիք) «ՆԱՏՕ-ի միջանցքի» առաջացման հնարավորությունը, որը կարող է Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։ Միաժամանակ մատնանշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող են գրավել հայկական Մեղրիի շրջանը և կտրել Իրանը Հայաստանից։ «Մենք դա թույլ չենք տա», - ասել է Փաքփուրը միաժամանակ մատնանշելով, որ ենթադրյալ ռազմական գործողության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները և Իսրայելը: Միաժամանակ իրանական կողմը ներկա իրավիճակը գնահատելիս ամբողջությամբ չի բացվում: Իրանցի քաղաքական գործիչների և մամուլի բազմաթիվ հայտարարությունների վերլուծությունը հիմք է տալիս անել հետևյալ հիմնական եզրակացությունները: Առաջին հերթին Անդրկովկասում Արևմուտքի դեռևս արտասովոր դիվանագիտական ակտիվությունը Թեհրանը կապում է այնտեղ Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացի՝ աշխարհաքաղաքական վակուումի առաջացման հետ, որը լրացնում է թուրք-ադրբեջանական դաշինքը։ Երկրորդ հերթին Թեհրանը Երևանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում է ձևավորվող արևմտյան թեքում: Նրանք վախենում են շրջանցելով Թուրքիային Արևմուտքի ավելի խորը ներթափանցումից Հայաստան, ինչը կապված է Ռուսաստան-Հայաստան-Իրան միջօրեական առանցքի հնարավոր փլուզման  և Թուրքիա-Ադրբեջան լայնական առանցքի առաջացման հետ:

Ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում Թեհրանը լրջորեն անհանգստացած է քրդական և ադրբեջանական խաղաքարտերով խաղալու միջոցով Իրան ներթափանցելու ԱՄՆ–ի կարողությամբ, ինչը վտանգ է ներկայացնում երկրի տարածքային ամբողջականության համար: Իրանի համար դա արդեն ոչ թե տեսական բնույթի արտացոլում է, այլ Մեծ Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության շարունակական փոփոխությունների գիտակցում: Բայց այս պահին իրավիճակը դեռ անորոշ է։ Իրանը փորձում է լուծումներ գտնել երկկողմ դիվանագիտության մակարդակով. պատահական չէ, որ այցով Երևան է ժամանել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ «իրենք դեմ են օտարների ներկայությանը տարածաշրջանում՝ լինի դա Ադրբեջանը, թե Հայաստանը»։ Թեհրանը տարբեր մակարդակներով կապեր է պահպանում նաև Բաքվի հետ։ Բայց նա հասկանում է, որ անդրկովկասյան մեծ խաղի մեջ արդյունավետ մտնելու համար անհրաժեշտ է լայն երկխոսության գնալ առաջին հերթին Ռուսաստանի հետ, որպեսզի չեզոքացվի Թուրքիան, որը մեկ այլ ուժեղ տարածաշրջանային խաղացող է։ Պարզապես նրա հետ լուրջ առճակատման մեջ չմտնելու համար։ Բացի այդ, Մեծ Ադրբեջանի խնդիրն է աստիճանաբար տեղափոխվում իրադարձությունների կենտրոն։ Իրանի շահը դա կանխելն է, իսկ եթե չհաջողվի, ապա գործընթացը իր սցենարով տանելն է, որպեսզի Արևմուտքին զրկի հյուսիսում հակաիրանական հենակետ ստեղծելու հնարավորությունից։

Այդ իսկ պատճառով էլ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին։ Հնարավոր է, որ Բաքվի հետ սրացման դեպքում նա առաջին հերթին փակի այն միակ ճանապարհը, որն անցնում է նրա տարածքով և կապում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Այլ բան է այն, թե ինչպես է իրեն պահում Հայաստանը։ Մոսկվայի հետ դաշինքում դա մի բան է, իսկ Արևմուտքի հետ դաշինքում այլ բան: Եվս մեկ նկատառում: Զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, այլ ԻՀՊԿ-ն, որը պատասխանատու է երկրի տարածքից դուրս ռազմական գործողությունների համար։ Ուստի Իրանի զորավարժությունները ազդանշան են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև ոչ տարածաշրջանային խաղացողներին։ Վտանգն այն է, որ խոսքն այլևս ոչ թե աշխարհաքաղաքական տախտակի վրա զինվորները տեղափոխելու ցանկության մասին է, այլ Թեհրանի կողմից իր անվտանգությունը ռազմական ճանապարհով ամրապնդելու հոգեբանական պատրաստակամության մասին: Իրավիճակից ելքը Իրանի ներգրավումն է համակովկասյան քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչը չի արվել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բայց Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը արդյո՞ք պատրաստ են դրան։ Միևնույն ժամանակ, Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Թեհրանից կրկին հաշտարար հայտարարություններ հնչեն, լինեն այցելությունների Բաքու և Երևան և լինի խորը բարեկամության ու համագործակցության հավաստիացումներ այնպես, ինչես եղել է ոչ մեկ անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված