Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանին թուլացնելու նպատակով կրկին ակտիվացնում են «Հարավային Ադրբեջանի» խնդիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը(ANRO) դիմել է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարելով, որ իրենք ադրբեջանցի են և ոչ`իրանցի։ 
ANRO–ի մամուլի խոսնակ Բաբեկ Չելեբիանլըն հայտարարել է, որ «Հարավային Ադրբեջանի բնակիչները համարում են, որ իրենք Իրանի մաս չեն և մեղադրում են իրանական ռեժիմին հետապնդումների ու խտրականության մեջ»։ANRO–ի ներկայացուցիչը Թրամփին բողոքել է իրանական ռեժիմից, որն «իրականացնում է արաբաֆոբիայի, հակաթյուրքիզմի քաղաքականություն»։

ANRO–ն ստեղծվել է 2006թ.–ին։

Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անջատողականությունը նոր երևույթ չէ և Իրանի արտաքին հակառակորդներն ու աշխարհաքաղաքական մրցակիցները շատ հաճախ են փորձում օգտագործել Իրանի ազգային–էթնիկ, կրոնական բազմազանությունն`այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և Իրանը մի քանի մասերի բաժանելու նպատակով։
Տարբեր ուժեր`Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան փորձել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով աջակցել քրդական, արաբական, ադրբեջանական անջատողականությանը`դրանով թուլացնելով Իրանին ու փորձել շեղել Թեհրանի ուշադրությունը Իսրայելից, Սաուդյան Արաբիայի շիաների խնդիրներից դեպի ներքին խնդիրներ`ստեղծել ներքին «թեժ կետեր», ինչն էլ, ըստ հակաիրանական կոալիացիայի`ԱՄՆ–ը, Իսրայել, Ծոցի երկրներ, Թուրքիա, ռազմավարության պետք է էթնիկ–կրոնական սահմաններով կազմաքանդեր Իրանն ու այն վերածել յուրօրինակ «Իրաքի»։

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրանը շատ խիստ ու կտրուկ է արձագանքում այդպիսի երևույթների`տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները անպատասխան չեն մնում։ Այս կազմակերպության` ANRO, Թրամփին ուղղված «մեսիջները» խոսում են այն մասին, որ Թրամփի նոր «հակաիրանական» և խիստ իսրայելամետ դիրքորոշումը փորձում են օգտագործել ԱՄՆ–ից ֆինանսական,հետագայում նաև ռազմա–քաղաքական աջակցություն ստանալու համար։ 


Այսպիսի կազմակերպություններին կարող է ոչ բացահայտ աջակցություն ցույց տալ նաև Ադրբեջանը`ոչ իշխանությունների, այլ այսպես կոչված ազգային ճակատների ու ազգայնական շրջանակների շուրթերով։

«Հարավային Ադրբեջանում» կամ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտագնության ու պետականությանը։ Իրանից «կտրվելու» և թուրքերով նաև հարավից`Մեղրիից այս կողմ, շրջապատվելու դեպքում ՀՀ–ը հայտնվում է լիակատար բլոկադայի մեջ`չմոռանանք, որ Վրաստանում , ՀՀ–ին սահմանակից Քվեմո–Քարթլիում էլ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիները`հենց այդ շրջաններով են անցնում ՀՀ–ը արտաքին աշխարհի հետ կապող ենթակառուցվածքները։

Այդ պատճառով, Երևանի համար Իրանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր պետք է լինի, ինչքան ՀՀ–ի տարածքային ամբողջականությունն ու այդպիսի կազմակերպությունների հայտարարությունների դատապարտումը նույնպես դրականորեն կազդի հայ–իրանական հարաբերությունների ու ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու տեսլականի վրա։

Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ
Ամենադիտված