Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարեհ Սինանյանը սփյուռքի «գրպանն» է գցում իր և իր քաղաքական թիմի ձախողումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով վերջերս առաջարկում էր Հայաստանը արաբների հայրենիքի վերածել, իր իսկ կողմից կազմակերպված համաշխարհային հայկական համաժողովի ընթացքում էլ ավելի դարակազմիկ միտք է արտահայտել՝ ոչ ավել ոչ պակաս պատերազմի պարտության մեջ մեղադրելով աշխարհի բոլոր հայերին: Նրա կարծիքով՝ եթե սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել, տեսել են, որ մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, կարող կադրերը հեռանում են երկրից, տեսնում են, որ բանակում անասելի պայմաններ են, չի կարող նման բանակը դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերին, տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով՝ գնացել են նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղք ունեն։

Թե որքանով սփյուռքի հայկական կառույցները պետք է տեղյակ լինեին բանակում տիրող իրական վիճակին, պետական համակարգում առկա կոռուպցիային՝ իհարկե մեծ հարց է, եթե անգամ Սինանյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ մինչև պատերազմը վստահ էր, որ բանակում ոչնչի կարիք չկա, բանակն էլ տարածաշրջանում մշտապես, կրկնում են՝ մշտապես, ամենամարտունակն է եղել: Սակայն, վերադառնանք 44-օրյա պատերազմին և այն օգնությանն ու օժանդակությանը, որը սփյուռքը այդ օրերին ցուցաբերում էր Հայաստանին և Արցախին: 

Միլիոնավոր դոլարներ հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու: Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: «Հայաստան» հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է՝ ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սփյուռքի մեր հայրենակիցները հասցեական հարցեր են նաև ուղղել ՀՀ իշխանություններին, այդ թվում Զարեհ Սինանյանին, հարցեր, որոնք անպատասխան են մնացել: Դիցուք՝ «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ սփյուռքը այսօ՛ր պետք է օգնի, վաղը ուշ կլինի, օգնելու բան չի լինի: Սփյուռքը օգնեց, անելով ավելին քան կարող էր, օգնեց ոչ միայն նյութապես այլ հազարավոր կամավորներով, ովքեր այդ օրերին ժամանում էին Հայաստան՝ Արցախ մեկնելու և այն պաշտպանելու վճռականությամբ: Սփյուռքը օգնեց, որպեսզի այսօր Զարեհ Սինանյանը իրենց թիմի քաղաքական պատասխանատվությունը փորձի գցել սփյուռքի գրպանը, կարծես սփյուռքն էր Հայաստանը մտցնում աշխարհաքաղաքական փակուղի, կամ սփյուռքն էր բանակցությունները սկսում սեփական կետից և տապալելով դրանք՝ հասցնում պատերազմի: Իսկ գուցե սփյուռքը մեղավոր է այն բանում, որ Սինանյանից և իր թիմակիցներից հետ չի պահանջել՝ ակնհայտ ոչ նպատակային օգտագործված միլիոնավոր դոլարները, որոնք հետագայում գնացել են պարգևավճարների և շենքային պայմանների բարելավմանը:

Զարեհ Սինանյանը, ի դեպ, սրտնեղել է, որ սփյուռքի հայկական կառույցների մեծ մասը հրաժարվել է մասնակցել իր կազմակերպած համաշխարհային հակակական համաժողովին: Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ Հայաստանի և սփյուռքի մեջ շարունակում է սեպ խրված մնալ, հետաքրքիր է, իսկ ըստ Սինանյանի՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդ խրված սեպի մեջ, թերևս՝ կրկին սփյուռքը, քանի որ ինքը՝ Սինանյանը, և իր թիմը սեփական աչքում գերանը նախընտրում են չտեսնելու տալ...

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված