Փաշինյանական վարչախումբը ռուսներին քծնելու նոր մեթոդ է գտել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ վերջապես Ազգային ժողովում ներկայացրել է Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ իր ներկայացրած առաջարկները։ Առանց ամաչելու Փաշինյանը հայտարարել է, թե եռակողմ հանդիպմանն առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղպահների առաքելության ժամկետը անորոշ ժամանակով ՝ 20 տարով, 15 տարով։ «Այդ առաջարկը սակայն չի ընդունվել, բայց պետք է արձանագրել, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային»,- ասել է Փաշինյանը։
Սեփական ձախողումը հերթական անգամ որպես հաջողություն ներկայացնելու նրա այս փորձը ոչ միայն տապալվել է, այլ նաև ծիծաղ է հարուցում նույնիսկ Փաշինյանի ամենամոլեռանդ կաղմնակիցների շրջանում։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե նաև փորձել է Հայսատանի իշխանություններին ներկայացնել, որպես ռուսամետ և ռուսական առաջարկները ընդունող, մասնավորապես հայտարարել է, որ կա ռուսական առաջարկներ և փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած՝ ռուսական հայեցակարգի հետ։
«Դա իհարկե այդպես չէ, հնչել են հրապարակային հայտարարություններ հայեցակարգերի հեղինակներն իրենք բացահայտել են ինչում է նրբությունը»,- ասել է Փաշինյանը և ընդգծել, թե Ռուսատանի իրենց գործընկերը հայտարարել է, թե ըստ իրենց ճիշտ մոտեցումը կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով՝ հիմնավորելով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել միակ կարգավիճակ, որը օգուտ տվող կլինի, ավելին նա նշել է, թե 100 տոկոսով հավատարիմ է ռուսական առաջարկներին, իսկ Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում է այս տեսլականի հետ։
Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները ամենառուսամետն են, հայտարարել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Վերջին շրջանում ռուսական կողմը բավական ցավոտ է ընդունում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ակնհայտ քայլերը և բավական նյարդային հայտարարություններ է անում։
Ըստ էության թե՛ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի այս հայտարարություններն ուղղված էին ռուսական կողմի զայրույթը մեղմելու և իրենց նկատմամբ ավելի բարյացակամ դարձնելու համար։ Մյուս բոլոր առումներով էլ Փաշինյանը փորձել է Ազգային ժողովում սեփական ձախողումները ներկայացնել որպես հաջողություններ, բայց այլևս փաստ է, որ նրա այս քաղաքականությունը որևէ հաջողություն չի բերում իրեն։
Աննա Նադոյան