Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն խոստացել էր, որ Սոչիի հայտարարությունում կնշվի ռուսական փաթեթը՝ ԼՂ հարցով, ինչը տեղի չունեցավ․ Արմեն Գրիգորյան. Factor TV

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ արդեն հայտնի էր Սոչիի հանդիպման օրը եւ ձեւավորվում էր փաթեթը, Երեւանը փորձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման այսպես ասած՝ ռուսական մոտեցումներին աջակցություն ցույց տալ, մենք նաեւ փորձ ենք արել, որ հայտարարության մեջ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին խոսք կար, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ի դեպ, մենք նաեւ խաղաղապահների տեղակայման մասով ուզում էինք հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ եւ փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։

Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետը՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե, ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ եւ փորձել լուծումներ գտնել»,–  ասել է ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, թե ԼՂ-ի կարգավիճակի հարցով ՌԴ-ն խոսք տվե՞լ է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա, Արմեն Գրիգորյանն ասել է, որ բանակցությունները ոչ թե խոստումների մասին են, այլ մոտեցումների քննարկում են։

«Հայաստանը  ներկայացրել է իր մոտեցումները եւ ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար եւ ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ Այստեղ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարեւոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան»,– ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ասել է, որ առաջիկայում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանին փոխանցված  5 կետերի վերաբերյալ։

«Ադրբեջանն իր այդ կետերի հիման վրա ներկայացրել է ավելի բացված տարբերակ, եւ մենք դրան պատասխանել ենք, շուտով կքննարկենք այդ տարբերակը»,– ասել է նա։

Հարցին, թե Ադրբեջանը պայման դրե՞լ է, որ Հայաստանը համաձայնվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելուն, ԱԽ քարտուղարն ասել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։

«Կարող ենք կարդալ եւ ենթադրել, որ այդտեղ Ղարաբաղի մասին ինչ–որ խոսք կա, որոշ տողերի տակ, բայց հստակ չէ, դրա համար էլ Հայաստանը բանակցություններում  փորձելու է հստակեցնել այդ հարցը»,– ասել է  Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը մասնագիտական աշխատանք է տարվել, որպեսզի այն դառնա խաղաղության պայմանագրի շրջանակին մոտ։

«Մեզ փոխանցված տարբերակի վրա շատ մեծ ծավալի աշխատանքն կար տարվելու, ինչը մենք կատարել ենք, այս պահին պատրաստ ենք խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակել»,– նշել է նա։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի  պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար։

«Կշարունակենք աշխատել, տեսնենք՝ ՀԱՊԿ–ը ինչ կարող է անել»,– ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու։

«Մենք գիտեինք, որ վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել եւ փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։ Բայց ինչպես մենք հայտարարել ենք՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ գործարք կարմիր գիծ է մեզ համար եւ մենք այդպիսի քայլի չենք գնալու, ինչքան էլ փորձեն մեր հանդեպ ճնշումներ գործադրել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,– ասել է Գրիգորյանը եւ հավելել, որ իրեն կբավարարեր ՌԴ-ի պատասխանը, եթե ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքում չլինեին։

Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԱրդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեցՑանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-նՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՆյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումըՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան
Ամենադիտված