Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի շուրջ. Ռուսաստանը չպետք է կորցնի իր դիրքերը Հարավային Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lgz.ru-ն գրում է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդիպել է  Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Հարևան երկրների միջև հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ժամանակն է, ինչպես Պուտինն է ասում, այդ ամենին վերջ տալ։ Կարևոր է այն, որ Ռուսաստանը դեռևս մնում է գլխավոր միջնորդ։ Բայց ամեն ինչ հեշտ չէ։


Բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ չի կարելի «բարձրաձայնել» այն զգայուն հարցերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել Սոչիում։ «Սակայն անհրաժեշտ է,- նշել է նախագահը,- պարզապես հանգիստ և փակ դռների հետևում համաձայնության հասնել: Դրանք շատ նուրբ հարցեր են, զգայուն երկու կողմերի համար, և ես ինձ իրավասու չեմ համարում դրանք դուրս հանել առանց գործընկերների համաձայնության»։ Դիրքորոշումը պարզ է, ինչպես և պարզ է այն, որ լուրջ խնդիրներ են մնացել։ Պուտինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, սահմանների սահմանազատման համար Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել «դեռևս Խորհրդային բանակի գլխավոր շտաբի» քարտեզները։ «Դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են», - ասել է նա:


Այդ ժեստը ոչ միայն շոշափում է բանակցություններում տիրող իրավիճակը, այլ նաև իրականում կարևոր այլ բան է ցույց տալիս: Հակամարտության վերելքների և վայրէջքների, երրորդ կողմերի (ԱՄՆ, Թուրքիա) այն իրենց օգտին շրջելու փորձերի, շփման գծում բախումների, «ով է ավելի ուժեղ» թեմայով վեճերի հետևում պատմության հարցը մոռացվել է: Բայց արժե հիշել: Գրեթե հարյուր տարի առաջ՝ 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի մեծամասամբ հայկական մասից կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի մարզը։ 1936 թվականին ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունումից հետո այն վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ)։ Նրանից դուրս մնացին հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Լեռնային Ղարաբաղի հատվածները, ինչպես նաև մեծամասամբ հայ բնակչությամբ շրջանի հյուսիսային մասը (Ադրբեջանական ԽՍՀ Շաումյանովսկի շրջան): 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տարածաշրջանը դե ֆակտո անցել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ, չնայած միաժամանակ միջազգային հանրության կողմից ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։
Պատմական ժառանգությունը շատ դժվար է, ուստի շատ խնդիրների լուծում գտնել հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով, և այստեղ չի կարելի չհամաձայնել Պուտինի հետ, սահմանների գծանշումն ամենակարևոր խնդիրն է։ Նախագահի դիտարկմամբ դրա համար կան որոշ նախադրյալներ։


Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հակամարտությունը մարել իրերի իրական վիճակի ըմբռնմամբ հաշվի առնելով մարդկանց տրամադրությունները։ Այդ մասին խոսել են տեսաֆորմատով անցկացված կլոր սեղանի մասնակիցները, որը նվիրված էր ռուս-հայկական հարաբերությունների պատմությանն ու ներկա օրվան։ Զրույցը տեղի էր ունեցել Սոչիի հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ առաջ, որին մասնակցել են մեր երկու երկրների հանրության ականավոր ներկայացուցիչներ։ Ականավոր ուրոլոգ, Մոսկվայի պետական ​​համալսարանի կլինիկայի տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Արմայս Կամալովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի։ Դա կոպիտ է հնչել, բայց նրան աջակցել է երևանցի քաղաքագետ Արամ Սաֆարյանը, ով նշել է, որ Հայաստանում ռուս-հայկական հարաբերությունների դրական զարգացման կողմնակիցների թիվը գնալով նվազում է։ Հիմա նրանք մեծամասնություն են, բայց նրանց թիվը գնալով նվազում է, իսկ ԽՍՀՄ չտեսած սերունդն այլ կերպ է ապրում ու մտածում, առաջնորդվում է այլ արժեքներով։

 Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ավելի է սրել այդ միտքը նշելով, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները շփվում են հիմնականում Հայաստանի պաշտոնյաների հետ, գրեթե չկա շփում քաղաքացիական հասարակության հետ, ինչը նպատակաուղղված կերպով արվում է Արևմուտքի կողմից։ Եվ դա է «գունավոր» հեղափոխությունների հիմքը։ Պատգամավորը կարծես թե Սոչիում հանդիպումը կանխատեսելով, նշել է, որ սահմանների սահմանազատման գործընթացը հնարավոր է միայն խորհրդային քարտեզների հիման վրա։

Զրույցում նշվել է նաև, որ Հայաստանի առաջատար հեռուստաալիքներով քաղաքական հաղորդումներում հիմնականում նրանք են, որոնց չի կարելի անվանել Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման կողմնակիցներ։ Արդյունքում պարզ է, թե ինչ ազդակներ է ստանում հայ հասարակությունը: Եվ Ռուսաստանը պետք է հաշվի առնի այդ ուղեկցող պահերը, վերացնի «բացթողումները» և ձգտի բարձրացնել իր հեղինակությունը տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված