Հնդկաստան-Իրան-Հայաստան, ապա Եվրոպա Հյուսիս-Հարավ նախագիծը միֆական է. Հարութ Առաքելյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը 40 մլրդ դոլար ներդրում է կատարում Իրանում՝ նավթի ու գազի հին ու նոր հանքերիշահագործման հետ կապված: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հիմնադիր Հարութ Առաքելյանը՝ հավելելով, որ արդեն իսկ 2,7 մլրդ դոլարի ներդրումը կատարված է:
Նրա խոսքով, Հնդկաստան-Իրան-Հայաստան, ապա Եվրոպա Հյուսիս-Հարավ նախագիծը միֆական է, որովհետեւ Իրանում բոլոր ճանապարհները արեւելք-արեւմուտք են, իսկ Հյուսիս-Հարավի հետ կապված Իրանը ոչինչ չի արել այս ընթացքում:
«Մեր տարածաշրջանում տեսնում ենք Իրան-Ռուասատան-Չինաստան հարաբերությունների ավելի սերտացում: Եթե մեր մամուլում խոսվում է, որ եթե վեկտոր փոխենք, Իրանից գազ ենք ստանալու ու դա փորձում էին ներկայացնել, որ դա մեր փրկիչ օղակն է: Կամ Թուրքմենստանում էին գազ փնտրում, որ բերեն Հայաստան: Վերջին ամիսներին Հայաստանը Թուրքմենստանի հետ նման բանակցություններ տարել է, որ շրջանցենելով «Գազպրոմին» Թուրքմենստանից Իրանի միջոցով գազ ստանան, բայց վերջին ամսում Թուրքմենստանը Չինաստանի հետ 40 մլրդ խմ գազ ստանալու մեծ պայմանագիր է կնքել, իսկ Թուրքմենստանի արտադրությունն այս պահին 37 մլրդ խմ է: Այսինքն եթե այդ պայմանագիրը գործի, մեզ համար գազ չի մնա: Այսինքն մեր վերլուծություններում պետք է ավելի ռացիոնալ նայենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Իրանում բողոքի ցույցներին, Հարութ Առաքելյանն ասաց, որ խաղաղ ցույցները որոշ վայրերուկմ վերածել են ռազմական բախումների. «ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը ձգտում են Սաուդյան Արաբիայի եւ Իրսրայելի օգնությամբ այս ցույցերը, որ սկսվեցին քաղաքացիական պահանջով, վերածվի ավելի անջատողական շարժման: Վերջին օրերին տեսնում ենք, որ Իրանում ժողովուրդն առգրավում է ոստիկանական մեքենաները, սպանում են տեղում ոստիկաններին, քարշ են տալիս; Սա այն, է ինչ տեսել ենք Սիրիայում, Լիբիայում»,-ասաց նա: