Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել ԵՄ-ում Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ կառուցողական բանակցությունների մասին․ ՏԱՍՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասեն հայտարարել է, որ Եվրամիությունում Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ բանակցությունները կառուցողական են ընթանում։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զասեի խոսքով, ժամկետներն ու մանրամասները դեռ որոշված չեն:
«Եվրամիությունում նման պատժամիջոցների փաթեթի շուրջ բանակցություններ են ընթանում։ Դրանք կառուցողական են։ Ես չեմ կարող այսօր հայտնել մանրամասների եւ ժամանակացույցի մասին»,- ասել է նա: