Նախկին արտգործնախարար. Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածել է Ադրբեջանի անվտանգության կազմակերպության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfoteka24.ru-ն գրում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խստորեն քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի հասցեին իր թշնամական արտահայտությունների և պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևին սատարելու համար։
«ՀԱՊԿ-ն անում է ամեն ինչ, բացի իր անդամների հավաքական անվտանգությունից։ Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի Հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նա ՀԱՊԿ դաշնակից է, բայց նաև Չմիավորման շարժման անդամ է։ Ինչը երևի կատակ է»,- թվիթերում գրել է Մնացականյանը։
Նա կարծում է, որ բելառուսական տիրակալի հիմար դատողություններն ու հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա ձգտում է մնացածներին իջեցնել իր մակարդակին և կապել նրանց իր փորձի հաշվին: «Իհարկե, նա նախընտրում է իր շրջապատում տեսնել ադրբեջանցի «մեր մարդուն»։ Աշխարհի բռնապետնե՛ր, միացե՛ք»,- գրել է Մնացականյանը անդրադառնալով Լուկաշենկոյի այն խոսքերին, թե Ալիևը «մեր մարդն է»։
«Փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Հարցը լուծելու ցանկացած խաղաղ բանակցություններ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման ծաղր է աշխարհին։ Արցախը առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, էկզիստենցիալ սպառնալիքի քննարկումը նախերգանք է այն զանգվածային հանցագործությունների մեղսակցության և հրահրման, որը Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականաչափ նախազգուշական նշաններ են տվել նման միտումների համար»,- ասել է Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը