Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոչին ֆիքսեց ստատուս քվոն. ո՞րն է Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի հանդիպման նշանակությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը սենսացիաներ չբերեց, ինչպես նաև որևէ շոշափելի բեկում չեղավ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում։ Բայց հանդիպման նշանակությունը պաշտոնական համաձայնագրերի կամ ստորագրված փաստաթղթերի մեջ չէր։


Վերջին երկու տարիների ընթացքում Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Արևմուտքում միտում է նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Ռուսաստանին հեռացնելու հարցում։ Ավելի ճիշտ, փորձեր են սկսվել հնարավորինս նսեմացնել և նվազագույնի հասցնել նրա դերը խաղաղության գործընթացում, շրջանցել այն, նրա վրայով անցնելով բանակցել Երևանի ու Բաքվի հետ։ Փետրվարի 24-ից հետո այդ տրամադրությունները միայն սրվեցին։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը երկար ժամանակ խրված է Ուկրաինայում, և որ ուժ չունի միաժամանակ ակտիվ քաղաքականություն վարելու Անդրկովկասում, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը նոր փորձեր են անում Ռուսաստանին հետ մղելու համար։ Ապոթեոզը սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցն էր Երևան։ Բացի այդ, չպետք է մոռանալ այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ակտիվ օրակարգը տարածաշրջանում և որոնք պատրաստ են զբաղեցնել Ռուսաստանի տեղը նրա դուրս գալու կամ թույլ դիրքերի դեպքում։


Ուստի Սոչիի հանդիպման իմաստը ամենևին էլ Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրումը չէր։ Խնդիրն այն էր, որ նախևառաջ Արևմուտքին պետք էր ցույց տալ, որ Մոսկվային չի կարելի զեղչել ղարաբաղյան հակամարտությունում, և որ նրա ձեռքում են բոլոր խաղաքարտերը։ Եվ, առաջին հերթին դա ռուս խաղաղապահներն են։ Ոչ մի այլ երկիր պատրաստ չէ իր զորքերը ուղարկել այդ պայթյունավտանգ տարածաշրջան։ Իսկ առանց խաղաղապահ ուժերի ազդեցության որևէ բանի մասին խոսք չի կարող լինել։ Պատահական չէ, որ Ղարաբաղում վերջին ցույցերի ու հանրահավաքների ժամանակ հայերը երաշխիքներ են պահանջում տարածաշրջանում ռուս խաղաղապահների շարունակական ներկայության համար։ Բացի այդ, թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ միջնորդության նման փորձ, ամենաբարձր մակարդակով նման կայացած անձնական կապեր ունի միայն Ռուսաստանը։ Պետք չէ մոռանալ, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը Ռուսաստանին բացառիկ հնարավորություն է տալիս ազդելու իրավիճակի վրա։ Այն ոչ միայն խաղաղապահներն են Ղարաբաղում, այլ նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև կապուղիների հսկողությունը  ՌԴ սահմանային ծառայության կողմից։ Ռուսաստանի իրական երկարաժամկետ նպատակն այսօր այն է, որ երկու կողմերը համաձայնվեն երկարաձգել իր խաղաղապահների մանդատը 2025 թվականից հետո: Ինչպես գիտենք, պայմանագրով նախատեսվում է ռուսական կոնտինգենտի մնալը հինգ տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ Երևանն ինքնաբերաբար կողմ է արտահայտվելու, քանի որ այլ տարբերակ չունի չճանաչված հանրապետությունում հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Բաքվին, փաստացի, Ալիևին մասամբ է ձեռնտու  Ռուսաստանի խաղաղապահների առկայությունը, քանի որ դա թույլ է տալիս անտեսել այն փաստը, որ Ղարաբաղում դեռևս չի ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Ռուսաստանի ձեռքում է նաև, ինչպես իր խոսքում ակնարկել է Վլադիմիր Պուտինը, սահմանների սահմանազատման ճակատագիրը, քանի որ միայն նա ունի խորհրդային գլխավոր շտաբի առավել մանրամասն քարտեզները, որոնք կարող են հիմք ծառայել այդ գործընթացի համար։


Սահմանների ճանաչմամբ երկրորդ պլան է մղվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը ցավոտ է երկու կողմերի համար։ Ինչպես ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագա սերունդներին»։ Իսկապես, Բաքուն այս փուլում գոհ է, որ ինքնավարության հարցը չի բարձրացվում, իսկ Երևանը կարող է իր հաջողություններին վերագրել այն փաստը, որ ինքնավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եվ այս իրավիճակում միայն ռուս խաղաղապահները կարող են երաշխավորել խաղաղությունը։
Նշենք, որ Եվրոպան մասամբ կորցրել է միջնորդի իր նշանակությունը Բաքվի աչքում Էմանուել Մակրոնի վերջին ելույթից հետո, որը բացահայտ ոչ բարյացակամ էր Ադրբեջանի նկատմամբ։ Իլհամ Ալիևն ասել է. «Ֆրանսիայի նախագահը վիրավորական և սադրիչ հայտարարություններ է արել... Նա ասել է, որ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարում, դրանով իսկ, փաստերը շահարկելով, փորձել է մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը... Մեր կողմից նման հայտարարությունները կտրականապես դատապարտվում են, մերժվում և մենք հնարավորություն չենք տեսնում, որ Ֆրանսիան որևէ դերակատարում ունենա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում…»:


Ընդհակառակը, Վլադիմիր Պուտինը շեշտել է զգուշավորության և հավասարակշռության անհրաժեշտությունը արտահայտություններում. «Ինչ վերաբերվում է այն հարցերին, որոնց շուրջ անհնար եղավ պայմանավորվել, ապա արդյո՞ք պետք է դրանց մասին բարձրաձայնել: Կարելի է, բայց դա անհրաժեշտ չէ: Որովհետև եթե դրանք դեռ չեն համաձայնեցվել, ապա, իմ կարծիքով, պետք չէ մամուլի ու հանրության ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Եվ պետք է պարզապես հանգիստ համաձայնություն փնտրել փակ դռների հետևում: Դրանք շատ նուրբ հարցեր են, զգայուն երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավասու չեմ համարում դրանք բարձրաձայնել առանց գործընկերների համաձայնության»։


Այսպիսով, այս պահին կարելի է ասել, որ Սոչիի հանդիպումը հաստատեց Ռուսաստանի որպես տարածաշրջանում անփոխարինելի խաղացողի դիրքը, Պուտինը իրեն դրսևորեց որպես զգուշավոր դիվանագետ-միջնորդ։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հերթը դրան էլ կհասնի, բայց ոչ շուտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու
Ամենադիտված