Թուրքիայի կողմից F-16 գնելու ջանքերը «շատ ավելի հեշտ» կլինեն, եթե հանրապետականները վերցնեն Սենատի վերահսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆF-16-ների գնումն ավարտին հասցնելու Թուրքիայի ջանքերը «շատ ավելի հեշտ կլինեն», եթե հանրապետականներն ի վերջո վերահսկեն ԱՄՆ Սենատը: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Հուսով եմ, որ հաջորդ ամիսը լավ նորություններով լի կլինի, եւ մենք շատ դրական ուղղությամբ կշարժվենք F-16-երի հարցում»,- ասել է Էրդողանը լրագրողներին Ուզբեկստանից թռիչքի ժամանակ: «Եթե հանրապետականները հասնեն Սենատում իրենց ուզած մի քանի տեղերին, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի»: