Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «աթոռակռիվը» ՔՊ-ի ներսում թեժացել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ինչպես գիտենք, երկու ամիս առաջ կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները համայնքապետի իրենց ԺՊ Արմեն Հակոբջանյանից բավական մեծ են և վերջինս մարտին այլ թեկնածու է ցանկանում տեսնել: Այս խոսակցությունները լուրջ աժիոտաժի հիմք են դարձել և այժմ ՔՊ-ում իսկական աթոռակռիվ է: Բանն այն է, որ Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։

Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։

Ընդհանրապես, Սիսիանում հիմնական հարցերը որոշողը, ըստ էության, հենց Կարեն Համբարձումյանն է, և հենց նա է լինելու  Հակոբջանյանի գլխավոր հենարանը՝ փորձելով հասնել վերջինիս թեկնածության առաջադրմանը:  Մյուս թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը,  վերը նշված Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մամուլը գրել էր, որ այս երկու թևերի միջև հակամարտությունը բավական թեժ ընթացք է ստացել:  Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: 

Համբարձումյանի ազգականներն էլ իրենց Սիսիանում վատ չեն զգում։ «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն,  Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն ամիսներ առաջ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։ Իհարկե, մնալով անպատիժ:

Թե ինչ հանգուցալուծում կունենա Սիսիանում ՔՊ ներքին պատերազմը՝ ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է՝ այս իրավիճակից կարող են օգտվել ընդդիմադիր ուժերը, եթե, իհարկե, վերջիններս նույնպես չնախընտրեն աթոռակռիվը և ներքին գզվրտոցը:

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԱրդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեցՑանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-նՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՆյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումըՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանին
Ամենադիտված