Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալավերդիում ծննդաբերելիս մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Hetq.am-ը գրում է.

Փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին «Ալավերդի բժշկական կենտրոն» մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվարի 12-ին` ժամը 03:00-ին Թեղուտ գյուղի բնակիչ 33-ամյա Անժելա Ղազարյանը ծննդաբերել և տղա երեխա է ունեցել՝ 3 կգ 700 գրամ քաշով: Երեխան ծնվել է պարանոցի պորտալարի փաթաթումով:

Այսօր «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի «Հետքին» ասաց, որ ժամը 03:10-ին ամբողջական անջատվել է հղիի ընկերքը, որից հետո Անժելա Ղազարյանի մոտ սկսվել է արյունահոսություն: Ծննդաբերողի վիճակը կտրուկ վատացել է ՝ արյան ճնշման կտրուկ անկման և գիտակցության կորուստով:

«Կատարվել է արգանդի խոռոչի ձեռքային շտապ ստուգում, ախտորոշվել է արգանդի պատռվածք»,-հայտնեց տնօրենը: Ս. Մոսինյանի խոսքով, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից ենթադրվում է, որ ծննդաբերության ընթացքում Անժելա Ղազարյանի մոտ տեղի է ունեցել տրոմբոէմբոլիա, որը, սակայն, պետք է հիմնավորի դատաբժշկական փորձաքննությունը: Հղիի ծննդաբերությունը վարել է բաժանմունքի բժշկուհի Մարինե Մակիչյանը: Վերջինս բաժանմունքի վարիչ Լ. Մկրտումյանին շտապ տեղեկացրել է հղիի անգիտակից վիճակի մասին:

Ստեփան Մոսինյանը

Ժամը 4:20-ին կյանքի ցուցումով կատարվել է Անժելա Ղազարյանի արգանդի վիրահատություն: Բաժանմունքի վարիչ Լ.Մկրտումյանի և Ստեփան Մոսինյանի հավաստմամբ, հիվանդի վիճակը մնացել է ծանր, անգիտակից: Արյան ճնշումը չի չափվել, զարկերակը չի շոշափվել: Վիրահատարանում կատարվել են արյան ներարկում, սակայն հիվանդի վիճակում այդպես էլ լավացում չի նկատվել և փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին, 33-ամյա Անժելա Ղազարյանի մոտ արձանագրվել է մահ: Ս. Մոսինյանի խոսքով, հղիի արգանդի պատռվածքը տեղի է ունեցել կամ մինչև ծննդաբերելը, կամ ծննդաբերելու ընթացքում: Երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ, որով նորածինին տեղափոխել են Ծերեթելի բժշկական կենտրոն, որտեղ էլ այժմ գտնվում է փոքրիկը:

«Երեկվա դրությամբ նորածինը գտնվում էր միջին ծանրության վիճակում, այսուհանդերձ նրա առողջության զարգացումը դեպի դրական է գնում»,- ասաց Ս. Մոսինյանը: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանի խոսքով, Թեղուտ գյուղի բնակիչ, կրկնածին, 33 տարեկան Անժելա Ղազարյանը «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել փետրվարի 9-ին, 41 շաբաթական հղիությամբ: «Փետրվարի 10-ին և 11-ին հիվանդի վիճակը եղել է բավարար, պտղի խաղը եղել է ակտիվ, անցել է գերձայնային և կլինկալաբորատոր հետազոտություններ: Փետրվարի 11-ի երեկոյան` ժամը 9-ին, սկսվել է ծննդաբերական գործունեություն»,- ասում է Լ․Մկրտումյանը:

Բժշկուհի Մարինե Մակիչյանի խոսքով, Անժելա Ղազարյանի ծննդաբերությունը նորմալ է ընթացել, երեխան ծնվել է թթվածնային քաղցով, գրեթե անգիտակից, սակայն իր ռեանիմացիոն գործողությունից հետո երեխայի վիճակում դրական փոփոխություն է նկատվել: Ընկերքն անջատվելուց հետո Անժելայի վիճակը կտրուկ վատացել է, նա գիտակցությունը կորցրել է:

«Հետքը» այսօր Թեղուտում հանդիպել է Անժելա Ղազարյանի հարազատներին: Անժելայի ամուսինը՝ Արկադի Դավթյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կնոջ մահը ինչպես է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ռուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ
Ամենադիտված