Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական գամբիտ. «Առանց ռուսների մեզ ցեղասպանություն է սպասում»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trmzk.ru-ն գրում է, որ նոյեմբերի 22-ին Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այն կընթանա Լեռնային Ղարաբաղում չդադարող լարվածության, ռուսական հատուկ ռազմական գործողության և այլ դրամատիկ իրադարձությունների ֆոնին։ Ինչպե՞ս են Արևմուտքում վերաբերվում  այդ կայանալիք իրադարձությանը: Այո, ինչպես միշտ, ակտիվացնում են իրենց կողմնակիցներին, որոնք Հայաստանի դեպքում արդեն սկսել են իշխանություններից պահանջել երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Եվ դա անտեսելով այն փորձագետներին, որոնք կանխատեսում են, որ եթե իրականացվեն արևմտամետ հայերի ծրագրերը, ապա հարցականի տակ կդրվի ոչ միայն երկրի, այլ նաև ազգի գոյության հարցը։


Միևնույն ժամանակ, այդ «քաղաքական ակտիվիստների» մեթոդները պատմական առումով չափազանց խոսուն են: Օրինակ նոյեմբերի 9-ին ԱԺԲ-ի մոտ 200 համախոհներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ և ջահերով երթ  կազմակերպել։ Ամսաթիվն ընտրվել է, ըստ երևույթին, ոչ պատահական. հենց այդ օրն է երկու տարի առաջ ավարտվել հայ-ադրբեջանական դիմակայության հերթական «թեժ» փուլը, և ռուս խաղաղապահներ են բերվել տարածաշրջան արյունահեղության վերսկսումը և քաղաքացիական բնակչությանը ոչնչացումը կանխելու նպատակով։ Սակայն Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ոչ բոլորին է դուր գալիս: Այդ թվում ջահերով, «Դեօկուպացիա» և «Ցտեսություն, անլվա Ռուսաստան» պաստառներով Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություն գնացածներին, որոնք ուղղորդվում են  Վաշինգտոնից և Լոնդոնից ժամանած կուրատորների կողմից: Քիչ թե շատ զարգացած մարդը կասի. «Կներեք, բայց ո՞վ հայ երեխաներին հնարավորություն տվեց հիմա նստել ոչ թե նկուղներում, այլ դպրոցական նստարանների մոտ»։ Բայց ռուսաֆոբները դա չեն լսի. նրանք ծեսեր կատարելիս նման են խլահավերի։ Ի դեպ, «ալվա Ռուսաստան»-ի մասով ցուցարարներն ակնհայտորեն չափն անցել են: Պարզապես հիմա Եվրոպան է  անլվա իր կոչերով՝ ի հակառակ Ռուսաստանի սահմանափակել տաք ջրի սպառումը հիգիենիկ կարիքների համար: Բայց դա հենց այնպես, ուղղակի ծիծաղելի մանրուք է, չնայած խոսում է բողոքողների խելքի պակասի մասին: Ի դեպ, Հայաստանում, ըստ ամենայնի, տաք ջրի խնդիր չկա, քանի որ ռուսական գազի  հազար խորանարդ մետրի համար վճարում է 165 դոլար։ Ի տարբերություն ուրիշների…


Դե, արդարության համար պետք է նշել, որ քաղաքականությունից հեռու երևանցիների շրջանում տեղական «ժողովրդավարության» ջագատողների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, ոչ այնքան բարի է։ Կինը, ում հետ կարճատև զրույց եղավ փողոցում, կատեգորիկ ասաց. «Ամբողջ գիտակցական կյանքս ապրում եմ Երևանում։ Բայց հակառուսական հիստերիայի նման ալիք զգացվում է միայն վերջին 4 տարիներին։ Ի՞նչ են ուզում։ Մի՞թե նրանք իսկապես չեն հասկանում, որ առանց ռուսների մեզ սպասում է 1915 թվականի կրկնությունը»։


Իսկ դա հասկանալու համար պետք չէ ճակատին յոթ ծակ ունենալ՝  հրաժարվես Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններից, գազի գնի աճը միայն ծաղիկներ կթվան։ Ավելին, Ռուսաստանը դրա համար նույնիսկ ստիպված չի լինի ինչ որ բան անել, ամեն ինչ կկարգավորվի «շուկայի անտեսանելի ձեռքով»։ Իսկ հետո կլինեն պտուղները... դրանք կարող են թունավոր լինել: Որովհետև «Ազգային դեմոկրատական ​​բևեռ»-ը, որը կազմակերպել էր  ջահերով երթը, ի թիվս այլ բաների, Ռուսաստանից պահանջում է հեռացնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և դուրս բերել խաղաղապահ զորախումբը Ղարաբաղից։ Վերջինս ակընթարթորեն կարող է վերածվել հայերի էթնիկ զտումների։ 


Շախմատում կա մի իրավիճակ, որը կոչվում է գամբիտ։ Դա այն է, երբ, օրինակ, զոհաբերվում է ֆիգուր խաղը սրելու համար: Երևում է, որ «համամարդկային արժեքների» հայ սիրահարները պատրաստ են խաղ խաղալ սեփական ժողովրդի հետ՝ նրա մի մասը զոհաբերելով արտասահմանյան «գրոսմաստերներին», և դա ի հակառակ Ռուսաստանի:


Ամերիկան ​​կօգնի՞: Զարգացման արևմտյան ուղղվածության հայ կողմնակիցները, անկասկած, ակնկալում են, որ Ռուսաստանի հեռանալով ԱՄՆ-ն ու նրա խամաճիկները անմիջապես օգնության կգան։ Շտապենք նրանց հիսթափեցնել՝ չեն գա։ Անկախ նրանից, թե որքան գունեղ և աստղազարդ դրոշներով նրանք դիմավորեցին վերջերս Երևան ժամանած Նենսի Փելոսիին, վերջինս վերադարձավ նահանգներ և Կոնգրեսում ոչ մի բառ չասաց, որ լավ կլիներ Հայաստանին մի փոքր ռազմական օգնություն ցուցաբերել: Ընդհակառակը, ըստ քաղաքական մեկնաբան Զարուհի Բաբուխանյանի Սպիտակ տունը միայն խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ և գազային նոր գործարքներ է կնքում։ 


Եվ ի՞նչ այս ամենից հետո: Իհարկե, Հայաստանում սահմանադրական մակարդակով հանրահավաքներ անելն ու տեսակետներ հայտնելն արգելված չէ։ Այնուամենայնիվ, կարելի՞ է նորմալ իրավիճակ անվանել այն, երբ նման «տեսակետների արտահայտությունները» կազմակերպվում ու վճարվում են դրսից։ Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը այն շատերից մեկն է, ով կարծում է, որ իրերի այս վիճակը անտանելի է. «Քաղաքական գործունեության դրսևորումները չպետք է կրեն սադրանքի տարրեր, առավել ևս վերահսկվեն իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգռված արտաքին ուժերի կողմից»։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ավելի է կոնկրետացրել ասելով, որ ԱԺԲ-ի առջև ծառացած միակ խնդիրը փողոցում հակառուսական տրամադրությունների գեներացիան է։ Եվ դա չնայած այն բանին, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, և նրա պայքարը ամերիկյան գերիշխանության դեմ թույլ կտա այլ երկրներին դուրս գալ Վաշինգտոնի լծի տակից, ինչից պետք է օգտվի նաև Հայաստանը:

Հակառակ դեպքում, շատ հայ վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը երկրում կարող է սկսել զարգանալ անկանխատեսելի սցենարով, և դրանից առաջին հերթին կտուժի Հայաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը։ Ուստի ժամանակն է առերեսվել ճշմարտության հետ և որոշել, թե արտաքին քաղաքական որ գիծը թույլ կտա հայերին շարժվել դեպի ապահով ապագա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված