Ադրբեջանը հայտարարել է, թե գազատար կանցկացնի դեպի Ստեփանակերտ և անցակետեր կստեղծի Արցախում՝ պետական սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի կառավարությունը հայտարարել է, թե մինչև 2025 թվականը նախատեսում է գազատար կառուցել Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ և դրա վրա գազի հսկման կետեր տեղադրել: Այս մասին ասվում է ասվում է Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված՝ այսպես կոչված «Օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի I պետական ծրագրում»։
Շինարարական աշխատանքները կիրականացնի SOCAR-ը: Համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաև էներգետիկայի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի կողմից։
Հայտարարվել է նարև Ղարաբաղում (Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում - խմբ.) պետական սահմանին անցակետեր ստեղծելու մասին:
Նշվում է, որ անցակետերը կսկսեն գործել 2022-2025 թվականներին