Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանի նշանակումը հիստերիայի է հասցրել Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու փաստը կատաղության նոպայի պատճառ է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ։ Ադրբեջանի նախագահը երեկ ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը և հայտարարել, թե Բաքուն պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպես Մոսկվայի կողմից ուղարկված Ռուբեն Վարդանյանն է, որն, ըստ Ալիևի, ուղարկվել է շատ հստակ օրակարգով։

Ընդ որում, Ռուբեն Վարդանյանի դեմ իր ցասումը պատկերելու համար Ադրբեջանի նախագահը չի խորշել հիշեցնել իբր օֆշորային սկանդալում Ռուբեն Վարդանյանի ներգրավվածության մասին։ Ալիևը ընդգծել է, թե պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող մարդկանց հետ և այդ գործընթացը արդեն սկսվել է։

«Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ այդ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»,- ասել է Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, թե իրենք որևէ կերպ կողմ չեն լինելու խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին որևէ տառ անգամ գրելուն։ Արցախի պետնախարարի դեմ Ադրբեջանի բռնապետի այս հարձակումները վկայում են, որ Արցախը գնում է ճիշտ ուղղությամբ՝ իր նոր ՊԵՏ նախարարի գլխավորությամբ, և, թերևս առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը այսպես անվանական է հիշատակում Արցախի պետնախարարի անունը։

Իրականում նա ինքն էլ անգիտակցաբար հաստատել է իր ունեցած լուրջ վախերը Արցախի նոր պետնախարարից և նրա ձեռնարկած քաղաքական և տնտեսական քայլերից, ուստի և ամեն ինչ փորձելու է անել սեպ խրելու ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունների, այնպես էլ Արցախի որոշ քաղաքական շրջանակների և Ռուբեն Վարդանյանի միջև։

Ամեն դեպքում Ադրբեջանի նախագահի այս վախվորած հայտարարությունները վկայում են, որ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելը ամենաճիշտ քայլն էր, որ իրականացվել է և առաջիկայում էլ նրան կհաջողվի լրջորեն բարդացնել Ադրբեջանի իշխանությունների կյանքը։ Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Իլհամ Ալիևին, նշել, թե լիովին համապատասխանում է Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Արցախի պետնախարարն առաջարկել է անցնել ավելի կառուցողական տոնի, պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ Ալիևի, իր ունեցած «հստակ օրակարգը». «Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի»:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը, նաև հայտարարել, միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան:

Մանե Բարսեղյան

ԿԳՄՍՆ-ն անելիք չունի․ Գոռ Վարդանյանի կրիմինալ ֆիլմի հաղթարշավը Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունըՎրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոկառավարվող ավտոմեքենաԱրտաշատում 46–ամյա և անչափահաս բնակիչների uպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի 1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար «Փորձագետ Տարասովը բացատրել է, թե ինչպես է Հայաստանն ամենուր ուշանում. «Փաշինյանի դպրոցը»»  Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Փաշինյանի օրոք արտագաղթը շարունակվում է Փաշինյանական իշխանությունը վերաձևում է ԸՕ-ն՝ հանուն իր վերարտադրությանՀայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք գագաթնաժողովին Վթարվել է Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ը․ վիրավորներ կան«Խաղաղություն վնասներով. հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ «նորմալացման» Հայաստանը կմոռանա իր պատմությունը» Երևանի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել իր բնակարանում Ադրբեջանցիների դրված մաքսակետում  սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ․ պատմության այս օրը (11 նոյեմբեր)«Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհը ոչնչացրել է 7 տաղավար Բաքվում մեկնարկում է СОР29-ըՏաքսու վարորդը մահակով հարվածել և սպանել է 68-ամյա տղամարդուն Առանց վճարելու ավտոբուս չի լինի նստել․ ի՞նչ է փոխվելու Սիսիանում մի խումբ երիտասարդ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր «Փրկեք ինձ»․ 17-ամյա Դավիթ Պողոսյանի վերջին խոսքերը Ջուր չի լինի. հասցեներ են նշվել Լեռնային շրջաններում՝ ձյունՄեկ SMS․ ու Դավիթն այլևս չկաԵրևանում՝ «Զովք» սուպերմարկետի մոտ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօրվա փոխարժեքներըԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել «Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել Ե՞րբ կնշվեն «Տաղավար տոները» 2025 թվականին Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Հզոր անտիցիկլոն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՈւկրաինային օգնելը կշարունակի մնալ ԵՄ-ի օրակարգային խնդիր. ԲորելՈստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին Մոսկվա թռչող ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել. Աերոֆլոտի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիում` նոր ցույցերի մասինՆոյեմբերի 12-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի «Ազնավուր» համերգ-ներկայացումը2 զոհ, 15 վիրավոր. Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող 33 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել էՀայտնի է, թե Հայաստանից ում օգտին են քվեարկել 2024 թվականի Ոսկե գնդակի մրցանակի համար
Ամենադիտված