ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի որոշումը՝ մերժելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, աննախադեպ է և սադրիչ՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ռուսական պատվիրակությունը կգլխավորի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«ԵԱՀԿ-ն ամրապնդելու փոխարեն՝ Վարշավան ամբողջ տարվա ընթացքում համառորեն քանդում է նրա հիմքերը, անում հնարավորը՝ հիմնարար կոնսենսուսի մշակույթի վերացման համար, խթանում կենտրոնախույս վտանգավոր միտումները: Հիմնական միջոցառումների մեծ մասը չեղարկվել կամ անցկացվել է այլ ձևաչափերով, ընդ որում՝ ոչ կոնսենսուսային»,- նշված է հայտարարության մեջ: