Ռազմական ինքնաթիռով Երևան է ժամանել Բելառուսի պատվիրակությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Իլ-76ՄԴ» ռազմական ինքնաթիռով Երեւան է ժամանել Բելառուսի պատվիրակությունը՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովին, այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը»։
Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եւ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, այս ինքնաթիռն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։