Հրապարակվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերի ցանկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ երկրների առաջնորդներն այսօր Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշում են կայացրել կազմակերպության խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ։
Որոշում է կայացվել ՀԱՊԿ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորման, ՀԱՊԿ կապի համակարգի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրային որոշում է կայացվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ։
Փաստաթղթերից որոշներն առնչվում են կազմակերպչական և կադրային հարցերին։ Այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում նախագահության ժամկետներին, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին։
Փաստաթղթերի ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում։