Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. Իրանա–ադրբեջանական հերթական սրացման շրջանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Casp-geo.ru–ն գրում  է, որ վերջին ամիսներին աճել է լարվածությունը երկու հարևանների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Թեհրանի և Բաքվի դիրքորոշումների տարաձայնությունը ծագել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական աշնանային ագրեսիայից հետո։ Իրանը երբեք չի ժխտել Ադրբեջանի իրավունքները չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ և առաջիններից մեկն է շնորհավորել է Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սակայն Սիրիայից տեղափոխված վարձկանների, ինչպես նաև իսրայելական հատուկ ծառայությունների առկայությունը գրավյալ տարածքներում առաջացրել է Իրանի անհանգստությունը։ Թեհրանը բազմիցս է զգուշացրել իր սահմաններին ահաբեկիչների և սիոնիստների ներկայության անթույլատրելիության մասին, և եթե  ահաբեկիչների հարցը ժամանակի ընթացքում ի չիք է դարձել (կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մաքրել է տարածքը գրոհայիններից), ապա Իսրայելի ներկայությունը դեռևս վտանգ է ներկայացնում Իրանի համար:


Թեհրանի և Բաքվի դիրքորոշումները տարբերվում են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ղարաբաղում հրադադարից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ շուտով երկիրը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք է ստանալու։ Սակայն Բաքուն նման պահանջների համար իրավական հիմքեր չունի։ Երևանի, Մոսկվայի եւ Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերը չեն ենթադրում հայկական կողմից միջանցքի տրամադրում։ Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» գտնվում է հայ-իրանական սահմանի երկայնքով, և եթե ադրբեջանական պլանը կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանի հետ իր ռազմավարական սահմանից և, համապատասխանաբար, ԵԱՏՄ–ի հետ միակ ուղիղ կապից Հյուսիս-Հարավ միջանցքով: Հայաստանն Իրանի համար նաև այլընտրանքային, ռազմավարական ելք է դեպի Եվրոպա: Հենց Հայաստանի տարածքով է Իրանը նախատեսում  իրականացնել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը, ըստ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության, մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Բացի այդ, Իրանը կկորցնի սեփական տարանցիկ արտոնությունները, քանի որ ներկայումս Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով։


Ինչ վերաբերում է Իրանի համար Իրան-Հայաստան սահմանի աշխարհաքաղաքական նշանակությանը, ապա Հայաստանը առանցքային խոչընդոտ է «Մեծ Թուրանի» պանթուրքիստական ​​գաղափարի իրականացման համար, որն ընդգրկում է նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջանները։ Թեհրանում Թուրանի նախագիծը համարում են արևմտյան կամ ՆԱՏՕ–ական, և, համապատասխանաբար, Զանգեզուրի միջանցքը անվանում են ՆԱՏՕ-ի միջանցք։ Ելնելով այդ ամենից Իրանը որպես իր «կարմիր գիծ» հռչակել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գոյություն ունեցող սահմանները։ Իրանցի պաշտոնյաները տարբեր մակարդակներով զգուշացրել են Բաքվին, Անկարային և նույնիսկ Մոսկվային, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա Իրանը հետպատերազմյան շրջանում երկրորդ զորավարժությունն է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվի պատասխանը չի ուշացել՝ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ, որոնց ընթացքում մշակել են պայմանական թշնամու տարածքի գրավումը։ Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, վերջինս իր հերթին հերքել է այդ մեղադրանքները և ի պատասխան Ալիևին մեղադրել է «սիոնիստներին» աջակցելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ Լարվածության հետագա աճը հուշում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բացի այդ, Ադրբեջանը խաղարկել է թյուրքական անջատողականության խաղաքարտը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Իրանը ընդգրկվել է զանգվածային բողոքի ցույցերի մեջ։ Հատկանշական է այն, որ ամենաակտիվ ցույցերն ու ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ առկա է անջատողականության վտանգ, այդ թվում՝ Իրանի հյուսիսարևմտյան թյուրքալեզու շրջաններում։ Փողոցներում հայտնվել են «Իլհամ Ալիևը մեր նախագահն է» գրությամբ պաստառներ, ծածանվել են Ադրբեջանի և «Հարավային Ադրբեջանի» դրոշները։


Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նմանատիպ սրացումներ եղել են և նախկինում, սակայն կողմերին հաջողվել է խուսափել սրացումից։ Խնդիրները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու Աբդոլլահյանի կոչը հուշում է, որ Թեհրանն այս անգամ էլ է պատրաստ հարթել հակամարտությունը։ Գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար Ադրբեջանն առաջին հերթին պետք է հրաժարվի պահանջներ հնչեցնել իրանական և հայկական տարածքների նկատմամբ և չաջակցի անջատողականներին։ Սակայն Ալիևը, ոգեշնչված Հայաստանի դեմ հաջողված ագրեսիայից և անպատժելիությունից, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ և Արևմուտքի հակաիրանական քաղաքականությամբ կշարունակի սուր ճոճել Իրանի հյուսիս-արևմուտքում։ Կարծես թե ադրբեջանական հեռուստատեսությունը և պատգամավորները մտադիր չեն դանդաղեցնել հակաիրանական քարոզարշավի տեմպերը, և ամեն օր նոր սադրանքներ են հայտնվում լրատվական դաշտում։ Ընդհանուր առմամբ, նույնիսկ այս սրացումից առաջ էլ Բաքուն համակարգված կերպով վարում էր երկրից իրանական ազդեցությունը հեռացնելու, դեպի Թեհրան կողմնորոշված ​​շիա կրոնական գործիչներին հալածելու, Իսրայելի և Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման և այլնի քաղաքականություն։

Սակայն կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ սրացումը կբերի մեծ աղետ ողջ տարածաշրջանի համար, և որով, ըստ ամենայնի, շահագրգռված չեն ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, որոնք իրավիճակը կայունացնելու համար ամեն ջանք են գործադրում հաշտեցնելու Երևանին ու Բաքվին հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով առկա ներկայիս փխրուն վիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար
Ամենադիտված