Վրաստանում կանխվել Է Հայաստանից թանկարժեք զարդերի մաքսանենգությունը
ԻՐԱՎՈՒՆՔՎրացի սահմանապահները կանխել են Հայաստանից երկիր զարդերի անօրինական ներմուծումը, գրում է Sputnik Գրուզիան։
Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ Սադախլոյի անցակետում սահմանապահները Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 2490 թանկարժեք քարեր, զարդեր և բջջային հեռախոս։
Օրինախախտը տուգանվել է 26,6 հազար լարիով (9,8 հազար դոլար)։