Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իբրև թե «պայքարում» էին խաղամոլության դեմ. նոր ռեկորդներ՝ 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի, քան 2021թ. ընթացքում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և արգելեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը։ Տոտալիզատորների գովազդը թույլատրվեց միայն սահմանափակ տարածքներում։ Ականջահաճո ձևակերպումներ էին տալիս, իբրև թե հասարակությանը այդպիսով հեռու են պահում խաղամոլությունից:

«Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում»,- իր նախաձեռնությունն այսպես էր հիմնավորել կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նախաձեռնության արդյունքում ակնկալվում էր «հասարակության խոցելի խմբերին զերծ պահել մոլեխաղերով հրապուրվելու վտանգից՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը»։

Այն ժամանակ իշխանության ներկայացուցիչները բոցաշունչ ելույթներ էին ունենում, թե շահումով խաղերի գովազդն արգելելով՝ պայքարում են խաղամոլության դեմ, որը մեր երկրում հասել է ռեկորդային չափերի և դարձել է չարիք հասարակության լայն խավերի համար։

«3,2 տրիլիոն դրամ. այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերն արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։ Այո՛, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021թ. առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171,7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված»,- խաղային բիզնեսի գովազդն արգելելու կառավարության նախաձեռնությունը հիմնավորելու համար՝ հայտարարում էր ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ թվեր էր հնչեցնում վերջին տարիներին խաղադրույքների ռեկորդային աճերի վերաբերյալ՝ «2018թ. համեմատությամբ 2020թ. վերջում մոտ 6 անգամ խաղադրույքների աճ է գրանցվել, իսկ միջին խաղադրույք կատարելու քանակներն ավելացել են մոտ 3 անգամ»։

Շահումով խաղերի տարածումը կանխելու և դրա նկատմամբ հասարակության հետաքրքրությունները սահմանափակելու իբրև թե «բարի ցանկությամբ» էլ արգելեցին դրանց գովազդը։ Բայց դրանից հետո էլ խաղամոլություննու խաղային բիզնեսը մեր երկրում շարունակում է ծաղկել։

Գովազդի արգելումը, որով ուզում էին իբրև թե պայքարել խաղամոլության դեմ և ականջահաճո բառերով հիմնավորում էին դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, փաստորեն, արդյունք չտվեց։

Թեև այն ժամանակ էլ շատերի համար պարզ էր, որ այդպես էլ լինելու է։

Այն ավելի շուտ և ավելի շատ քաղաքական քայլ էր՝ ուղղված իշխանություններին «անհնազանդ» լրատվամիջոցների դեմ, նրանց՝ եկամտի հիմնական աղբյուրներից մեկից՝ գովազդային մուտքերից զրկելու համար։ Լրատվամիջոցների զգուշացումներին, որ դա չի նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին, և, որ այդ խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունները, միևնույն է, շարունակելու են իրենց գովազդները տեղադրել վրացական, ռուսական, ուկրաինական, թուրք-ադրբեջանական կայքէջերում, և ՀՀ պետական բյուջեն դրանից տուժելու է, իսկ մյուս կողմից՝ անդառնալի հետևանքներ է ունենալու առհասարակ գովազդի շուկայի վրա և ահռելի վնասներ է հասցնելու այս ոլորտում աշխատող կազմակերպություններին, այդպես էլ լսող չեղավ։

Օրենքն ընդունեցին, ու այսօր տեսնում ենք դրա արդյունքը։ Խաղերի նկատմամբ հասարակության հետաքրքրությունները ոչ միայն չեն սահմանափակվել, այլև շարունակել են ավելի մեծ տեմպերով աճել։

Այս տարվա 9 ամսում կատարված խաղադրույքները հասել են ռեկորդային 4,2 տրիլիոն դրամի կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 10 մլրդ դոլարի։

Ավելի լավ պատկերացնելու համար, թե սա ինչ ահռելի գումար է Հայաստանի համար, ասենք, որ այն համարժեք է մեր ՀՆԱ-ի գրեթե կեսին։

Եվ սա դեռ տարվա 9 ամիսների տվյալն է։ Ինն ամսում Հայաստանում 10 միլիարդ դոլարից ավելի խաղադրույք է կատարվել։

Մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 5,5-6 տրիլիոնի կամ 13-14 մլրդ դոլարի։

Այս տարվա 9 ամսում ավելի շատ խաղադրույք է կատարվել, քան անցած ամբողջ տարվա ընթացքում. 2021թ. կատարվել էր՝ 3,9 տրիլիոնի, այս տարվա 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի շատ, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։

Ոչ մի կասկած չկա, որ այս տարվա վերջին էլ խաղադրույքների ռեկորդային աճեր ենք ունենալու։ Եվ սա այն պարագայում, երբ գովազդն արգելելով՝ իշխանություններն իբր թե պայքարում էին խաղամոլության դեմ։ «Պայքարում» էին խաղամոլության դեմ, իսկ այն նոր ռեկորդներ է գրանցում։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ խաղային բիզնեսն ու խաղամոլությունը Հայաստանում սկսել է ծաղկել հատկապես 2018 թվականի «հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից հետո։

  

2017թ. կատարվել էր 138,5 մլրդ դրամի խաղադրույք։ 2018թ. այն ավելի քան կրկնապատկվեց և կազմեց 333 միլիարդ։ Մեկ տարի հետո եռապատկվեց՝ 333 միլիարդից հասնելով 1,1 տրիլիոնի։

Անգամ 2020թ. համավարակն ու պատերազմը չեն կանգնեցրել խաղադրույքների աճը։ Այդ տարի կատարվել է՝ 1 տրիլիոն 980 միլիարդի, 2021թ.՝ 3,9 տրիլիոնի խաղադրույք։

2018-ի հեղափոխությունից հետո՝ 4 տարում կատարված խաղադրույքներն ավելացել են 28 անգամ՝ 138,5 միլիարդից հասնելով 3,9 տրիլիոնի, չհաշված այս տարվա ցուցանիշները։ Ավելին, խաղային բիզնեսում ներգրավված ամենահայտնի ընկերություններից մեկը հասարակության շրջանում հայտնի է՝ որպես «հեղափոխության քսակ»: Այդ ընկերությունն է հովանավորում նրանցից որոշների ճամփորդություններն ու արտասահմանյան վայելքները:

Այս տարի էլ դրանք ռեկորդային տեմպերով աճում են, չնայած խաղային գովազդն արգելելով՝ իշխանություններն ասում էին, թե դրանով սահմանափակում են մոլեխաղերով տարվելու քաղաքացիների հնարավորությունները։

Գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, բայց իրենց բուն նպատակին հասան՝ լրատվամիջոցներին զրկեցին եկամտի շատ կարևոր աղբյուրից։ Այն, ինչին իրականում ձգտում էին հասնել։  

Երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու խաղամոլության չարիքի դեմ պայքարելու մասին, այնքան էլ անկեղծ չեն իրենց հայտարարություններում. խաղային բիզնեսը դարձել է միջոց՝ մեծ եկամուտներ գեներացնելու համար, ինչից էլ որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Հիմա էլ խաղամոլության դեմ «պայքարում են»՝ հարկային բեռն ավելացնելով։ Զարմանալի կլինի, եթե դրանից հետո խաղամոլությունը կրճատվեր։

Խաղամոլությունը դարձրել են միջոց՝ բյուջե փող լցնելու համար։ Կարևոր չէ, որ դրա հետևում հազարավոր խորտակված ճակատագրեր են։

Աղբյուր

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված