Իրականում նման դեմքերը, ովքեր ընդամենը բալաստ են ցանկացած դաշինքում, պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքական դաշտից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԼևոն Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս երիտասարդը ՍԴՀԿ կուսակցության նախագահն է, որը ուղղակի թղթի վրա է կուսակցություն, իսկ իրականում հերթական մարդ-կուսակցությունն է: Այս երիտասարդը ոգևորված կերպով մինչև վերջերս բանակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ՝ Ծառուկյանի կողմից գլխավորած դաշինքում ընդգրկվելու մոլուցքով տարված:
Ով ճանաչում է այս երիտասարդին կամ լսել է նրա մասին, գիտի, որ նրա միակ նպատակը որևէ կերպ խորհրդարան ներթափանցելն է ու մանդատ ստանալը, ինչի համար նա պատրաստ է թակել բոլոր դռները:
Եվ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը հնարավորություն տվեց նրան բանակցելու, սույն երիտասարդը երևի համարեց, որ իր մանդատը արդեն պատրաստ է:
Սակայն, երիտկարիերիստների դիմակը արագորեն պայթում է, և Նարեկ Գալստյանը այս առումով բացառություն չէ: Երբ պարզվեց, որ այս երիտասարդը տառապում է մանդատ ձեռք գցելու մոլուցքով, նրան ցույց տվեցին դռան կողմը, ինչից այժմ Նարեկ Գալստյանը վիրավորված է, կեղծ տեղեկություններ է գրում բանակցությունների մասին և այլն:
Իրականում նման դեմքերը, ովքեր ընդամենը բալաստ են ցանկացած դաշինքում, պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքական դաշտից, քանի որ իրենց ներկայությամբ իրենք որևէ օգուտ չեն տալիս: