Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը հետաձգվում է․ ի՞նչ է խոստացել Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու օրերին, թերևս առաջին հայացքից իրար հետ չկապված մի շարք իրադարձություններ հիմք են տալիս կարծելու, որ ռազմական լուրջ էսկալացիան առայժմ առնվազն հետաձգվում է, իսկ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող պետությունների ներկայացուցիչներին հաջողվել է հանգստացնել Ադրբեջանին։

Այս օրերին, Բաքվում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Նա հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ Բաքվից հեռանալուց առաջ, Ռիքքերը տեսաուղերձ է հղել, որը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ համանախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում իրական առաջընթաց է գրանցվել։ «Մենք գիտենք, որ խաղաղ գործընթացը հեշտ չէ, ես գիտեմ, որ հակամարտությունը տարիների ընթացքում մեծ դժվարություններ և տառապանքներ է պատճառել երկու կողմին, բայց ես հավատում են, որ խաղաղ ապագայի հույս կա, հուսով եմ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը կարող է պահպանվել և պատմության նոր էջ բացել»,- նշել է Ռիքերը։

Նույն այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը դրական է ընթանում։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս ամսվա սկզբին սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում, ընդ որում այս հանդիպման մասին առաջին անգամ նշում է միայն թուրք պաշտոնյան։ Քալընի խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են, քննարկում են տարբեր հարցեր՝ այդ թվում անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը, քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում։

Քալընը կրկին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Եվ ըստ էության, վերջին շրջանում թուրքական կողմից մի շարք հայտարարություններ են հնչել, որոնք կասկածի տակ էին դնում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։

Եվ այժմ դրական արձանագրումը Քալընի կողմից վկայում է, որ ինչ որ բան ղարաբաղյան կարգավորման գործընթացում գնում է առաջ։ Իհարկե հայկական կողմը առայժմ որևէ հայտարարություն չի տարածել, թե ինչ զիջումներ կան, դժվար է ասել՝ փոխզիջումներ է իրականացվել այս ճանապարհին։ Ադրբեջանը, որը զգալի երկար ժամանակ ցրում էր իրավիճակը ռազմական էսկալացիայի հասնելու հարցում, դեռևս նույն կերպ շարունակում է, սակայն թե՛ Ռիքերի և թե՛ եվրամիության ու Թուրքիայի հայտարարությունները վկայում են, որ որոշակի առաջընթաց կա, ուստիև ռազմական էսկալացիան առնվազն այս պահին դժվար է կանխատեսել։

Մանե Մսրյան

Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվել
Ամենադիտված