Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գաղափարական» ՔՊ-ականների շրջանում դժգոհություն է հասունանում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՊ վարչության նախագահ ընտրվելուց հետո, նախօրեին Նիկոլ Փաշինյանը կուսակցությունում իր տեղակալներ նշանակեց Վահագն Ալեքսանյանին և Գևորգ Պապոյանին, որոնց նշանակումը կուսակցության ներսում այնքան էլ միանշանակ չի ընդունվել:  Բանն այն է, որ Պապոյանն ու Ալեքսանյանը ՔՊ թիմում ամենախոցելիներից են թե՛ իրենց «անցյալի» հետ կապված, թե՛ այն առումով, որ ոչ մի «լուրջ» քպականի հետ չունեն, այսպես ասած, տարիների ընկերություն, սակայն անդադար Փաշինյանին հայտնում են իրենց անվերապահ հավատարմությունը։ Պապոյանի և Ալեքսանյանի անցյալը իսկապես բավականին լուրջ հարցեր է առաջացնում: Գաղտնիք չէ, որ Պապոյանը եղել ՀՀԿ-ական, իսկ Ալեքսանյանը ժամանակին ԲՀԿ մոլի համակիր էր: Պապոյանը 2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին էր ակտիվ մասնակցում: 2009 թվականին էլ  Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է եղել ՀՀԿ-ի կրծքանշանը։

Մեկ քաղաքական ուժից մյուս քաղաքական ուժ ճկուն կերպով տեղափոխվող անձանց քաղաքականության մեջ սովորաբար անվանում են ճամբարափոխ: Եվ այդպիսիք Փաշինյանի թիմում քիչ չեն: Օրինակ՝ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ժամանակին «Լուսավոր Հայաստան»-ից էր, Գուրգեն Արսենյանը ժամանակին քծնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն:

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում վարած կադրային քաղաքականությունը ունի մեկ վառ ընդգծված տենդենց․ նա շատ ավելի մեծ տեղ է հատկացնում հենց ճամբարափոխ եղած և այժմ երդվյալ ՔՊ-ական դարձած պաշտոնյաներին: Դիցուք՝ դա առավել վառ արտահայտվեց վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ առաջին համարների ընտրության և այնուհետև համայնքապետերի ԺՊ նշանակելու Փաշինյանի որոշումների մեջ: Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակվեց ոչ թե ՔՊ-ականներից մեկը, այլ նախկին ՕԵԿ-ական, քրեական կապերով հայտնի Ական՝ Արկադի Փելեշյանը: Ջերմուկում համայնքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին որդին՝ Գուրգեն Արսենյանը: Սիսիանում նախապատվությունը տրվեց ոչ թե Փաշինյանի կուսակիցներին, այլ նախկին ԲՀԿ-ական Արմեն Հակոբջանյանին:

Վայոց Ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանն է․ 2017-ի նոյեմբերի 5-ին նա ՀՀԿ անդամ էր, երբ ընտրվեց Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Արենիում էլ ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի գործող ղեկավար Հունան Ռուբենյանը ևս այս ընտրություններում գլխավորում է ՔՊ ցուցակը։ Նա համայնքի ղեկավար է 1996-ից։ 2012 եւ 2017-ին համայնքապետի ընտրություններում եղել է ԲՀԿ անդամ։

Բնական է, որ Փաշինյանի վարած այս քաղաքականությունը, այսպես ասած, գաղափարական ՔՊ-ականների սրտով չէ: Եվ որոշ պրոցեսներ արդեն իսկ խոսում են այն մասին, որ ՔՊ-ականները չեն պատրաստվում լռել: Դիցուք՝ Սիսիանում կրքերը ամիսներ շարունակ չեն հանդարտվում: Սյստեղ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի:  Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով․ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել Սափեյանի ոտքի տակ եւ կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են: 

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Թալինում․ այստեղ էլ Փաշինյանի սրտի թեկնածուն և ընտրված համայնքապետը ՀԱԿ նախկին համակիր Տավրոս Սափեյանն է, և այդ փաստը բնավ դուր չի եկել ՔՊ տեղի կառույցի անդամներին:  168.am-ը գրել էր, որ ուղիղ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին վարդի թերթերով դիմավորած Արագածավանում դժգոհություն է հասունանում։ Մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը, ինչպես նաև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՔՊ-ականների մյուս թևը, որը գլխավորում է նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը, ում պաշտոնանկությունը կապում են հենց ի սկզբանե Սափեյանի թեկնածությունը չպաշտպանելու հետ, իրեն ենթարկվող անձանց միջոցով հիմնել է «Թալին աշխարհ» անունով դաշինք և շատերի կարծիքով՝ դրա նպատակը ընտրությունների ժամանակ Սափեյանի դեմ աշխատելն էր: Սակայն՝ չստացվեց:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի կտրուկ շրջադարձը դեպի ճամբարափոխ պաշտոնյաներ և նրանց՝ իր կադրային քաղաքականությունում շատ ավելի մեծ տեղ հատկացնելն անարձագանք չի մնում: Գաղափարական, ՔՊ հիմնադրման ակունքներում կանգնած ՔՊ-ականների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել Փաշինյանին, թե ինչ սկզբունքով և հիմքով է վերջինս հեղափոխության հաղթանակի փայատերեր դարձնում նրանց, ում հանդեպ այդ հեղափոխության հաղթանակը կայացել էր....

Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ)
Ամենադիտված