Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի հարցազրույցը հիստերիա է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ BBC հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցը լայն արձագանք ստացավ: «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման խաղալու»,- ասել էր Մխիթարյանը:

Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա սկսվեց: Մասնավորապես, այս երկրում հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք բացի աբսուրդային լինելուց՝ պարզապես ծիծաղ են առաջացնում: Ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ արձագանքը սովորական երևույթ կարելի է համարել և անուշադրության մատնել:

Զարմանքի առիթ հանդիսացավ մեր երկրում, այն էլ՝ քննադատական վերաբերմունքը հարցազրույցին: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Դիտեցի Հենրիխի հարցազրույցը BBC-ին: Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր։ Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը՝ մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր։ Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է։ Պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ։ Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ։ Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր։ Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես Հաջողության տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ»:

Ստացվում է, որ այսօր իրականության մասին բարձրաձայնելը և խոսելը ամոթալի է և ոչ տեղին: ՀՀ նախկին վարչապետին, չգիտես ինչու, դուր չէր եկել «անճոռնի» բարձրահարկերից կախված լվացքը, ԲՏՌ-ները, տնակները և երեխաները, որոնց Դարբինյանն անվանել է անտեր: Ամոթի զգացում ապրելու և լռելու փոխարեն՝ Հայաստանի նախկին վարչապետը, ով երկրում առկա ծանր վիճակի պատասխանատուներից է, փորձում է խելք սովորեցնել հայ հայտնիներին՝ հորդորելով աշխարհի աչքերին «թոզ փչել»:

Եթե տնակների կամ լվացքների փոխարեն ցուցադրվեր Երևանի կենտրոնի մի քանի բարեկարգ փողոցները, շքեղ սրճարաններն ու ռեստորանները, աշխարհը Հայաստանը պետք է ընկալեր որպես հրաշք երկի՞ր: Ամենևին ոչ: Եթե մեզ թվում է, որ Եվրոպայում կամ Հայաստանից հեռու ապրողները հիմար են, ապա չարաչար սխալվում ենք: 88-ի երկրաշարժից մոտ 30 տարի անց մարդկանց տնակներում թողնելով կամ ԲՏՌ-ներ սեփական ժողովրդի դեմ դուրս բերելով՝ իշխանությունները վաղուց արդեն աշխարհին ցույց են տվել Հայաստանում տիրող վիճակը: Բազմահարկ շենքերը անճոռնի և մանուկներին անտեր անվանելը կարծում ենք մեկնաբանության կարիք չունի:

Պետք է հասկանալ միայն, որ անկախ արտաքին տեսքից՝ այդ շենքերը մերն են, իսկ երեխաները, ովքեր մեր ապագան են, մի շարք մարդկանց «շնորհիվ» մեծանում են ծանր պայմաններում:

Մխիթարյանն այն եզակի մարդկանցից է, ում հաջողվել է հաղթահարել առկա դժվարություններն ու դառնալ մեծ ֆուտբոլիստ: Նրա շնորհիվ միլիոնավոր մարդիկ տեղեկացան, որ գոյություն ունի Հայաստան: Սա մեծ գործ է: Իսկ թե ինչպես է միջազգային հանրությունը ընկալում Հայաստանը՝ դա ամենևին Մխիթարյանի խնդիրը չէ: Ստեղծեք այնպիսի երկիր, որից ինքներդ չամաչեք: Երկիր, որի բնակիչը անճարությունից ստիպված չի լինի արտագաղթելու՝ աշխարհին տեղեկացնելով Հայաստանում տիրող խղճուկ վիճակի մասին:

Հարցազրույցը անմիջական էր, պարզ, օրինակելի: Այն պետք է օրինակ հանդիսանա պատանիների համար, ովքեր առկա իրավիճակում փորձում են բարձունքների հասնել և պատվով ներկայացնել մեր երկիրը:

Եվս մեկ դիտարկում. Մխիթարյանի հարցազրույցի նման արձագանքը կապված է նաև նրա մեծ ճանաչում ունենալու փաստով: Շատ ԶԼՄ-ներ և մարդիկ, Մխիթարյանի մասին գրառումներ և հրապարակումներ կատարելով, օգտագործում են նրա հանրաճանաչ լինելը և փորձում են ուշադրության արժանանալ հասարակության շրջանում:

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված