Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես այլևս տուն չեմ վերադառնա». ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Գալուստյանի մտերիմները կարծում են, նրա վրա ճնշում է գործադրվում

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է իր քրոջը՝ Մարիաննա Միրզոյանին և խնդրել անձամբ իրեն այլևս նամակ չգրել։ Հետո խնդրել է իր ողջույնները փոխանցել ծնողներին և ասել, որ ինքն այլևս իրենց մոտ չի վերադառնա: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Մարատ Ուելդանով - Գալուստյանի մոտ ընկերը՝ Ելենա Մակարենկոն և փոխանցեց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ ակնհայտ էր՝ իր խոսքերից հետո Ադրբեջանի բանտում պահվող Գալուստյանը լաց է լինում:

«Ես խոսել եմ Մարատի փաստաբանի հետ, ով ադրբեջանցի է: Նա հայտնեց, որ հանդիպել է Մարատի հետ, խոսել է գործի քննության մասին: Նա ասաց, որ Մարատը ստանում է բժշկական օգնություն, ոչ մի անհանգստացնող բան իր պաշտպանյալի վարքագծում չի տեսել, իրականում դժվար իրավիճակ է ստեղծվել, որի պատճառով ինքը տանջվում է: Նրա նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությամբ ճնշման վարկածը բացառում էր: Բոլոր հնարավոր միջոցները, ըստ փաստաբանի, որին կարող էր դիմել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, կիրառվում են, սպասում է հերթական տեսակցության մասին որոշմանը»,-պատմեց Ելենա Մակարենկոն:

Նա զարմանք հայտնեց այս խնդրում իր երկրի արտաքին գործերի գերատեսչության պահվածքի վերաբերյալ. այստեղ հակված են հավատալու անվճար փաստաբանական օգնություն ցուցաբերող ադրբեջանցի փաստաբանի խոսքերին: 

«Նա մեզ անընդհատ խաբում է: Մարատը մեզ հետ Կարմիր խաչի միջոցով կապվելիս հաղորդել է, որ փաստաբանն իրեն չի էլ այցելում: Նրան վաղուց չի տեսել»,- պատմեց Ելենա Մակարենկոն:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

Մարատ Ուելդանովի գործի հետ կապված հունիսին ձերբակալել էին նաև նրա գործընկերուհուն՝ Ելենա Մակարենկոյին, ով 15 օր անազատության մեջ է մնացել Բաքվում:

 


Ելենա Մակարենկոն Tert.am-ին պատմեց, որ իր գործի հետ կապված էլ ինքը պարբերաբար դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: ՌԴ քաղաքացին իր երկրի արտաքին գերատեսչությունից պարզաբանում է խնդրել, թե ինչու իր շահերը չեն պաշտպանել Բաքվում, երբ նա ձերբակալված էր: Երեկ, ըստ Ելենա Մակարենկոյի, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիների շահերը ՌԴ հյուպատոսության իրավասությունների սահմանում, նրանք իրավունք չունեն միջամտելու գործի քննությանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը վերջին հեռախոսազրույցում քրոջից՝ Մարիաննա Միրզոյանից խնդրել էր, որ նա դիմի Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նա նշել է, որ ցանկանում է, որ իր գործին ընթացք տրվի: 

«Ես այլևս քեզ չեմ զանգի: Մինչև քննիչն ինձ հանցագործ չդարձնի, նա չի հանգստանա: Ես ցանկանում եմ, որ դու այլևս ինձ ոչ մեկի միջոցով ոչինչ չուղարկես, դու այլևս եղբայր չունես: Մայրիկին և հայրիկին ջերմ բարևներ փոխանցիր: Ես այլևս տուն չեմ վերադառնա»,- ասել է նա, նաև նշել, որ ինքը կալանավայրում «լավ ձեռքերում է», իր առողջությանն էլ վտանգ չի սպառնում:

«Իսկապես Մարատն էր զանգել, դա նրա ձայնն էր: Բայց նրա վարքագիծը շատ տարօրինակ էր: Նա իսկապես շատ է հոգնել, նրան այնտեղ ծաղրում են, և դրա համար է ցանկանում, որ գործին ընթացք տրվի: Ես գիտեմ, թե Մարատն ինչպիսին էր և հիմա ինչպիսին է դարձել: Մարատը հուսալքված է,- ասաց Ելենա Մակարեկոն,-մեզ այն ժամանակ մեկ ասում էին, թե հայ լրտեսներ ենք, հետո՝ մենք դարձանք ռուս լրտեսներ, այնուհետ՝ կրկին հայ լրտեսներ: Հետո երբ հասկացան, որ այդ մեղադրանքներն անհիմն են, նրան մեղադրեցին թմրանյութերի վաճառքի մեջ»:

Ելենա Մակարենկոյի խոսքով՝ Ադրբեջանում մի բան են ցանկանում իր գործընկերոջից, որ նա ընդունի իր դեմ առաջադրված մեղադրանքները: 

«Նա չի ընդունում դրանք, իր դեմ առաջադրած մեղադրանքների տակ չի ստորագրում, նրանք էլ չեն կարողանում ապացուցել իրենց մեղադրանքները, իսկ մինչև ապրիլի 9-ը նրանք պետք է վճիռ կայացնեն: Դրա համար, կարծում եմ, որ նրանք ինչ-որ զզվելի միջոց են գտել նրա վրա ազդելու: Ես հիմա հուսահատված եմ, որովհետև մտածում եմ, որ Մարատին վտանգ է սպառնում,- նշեց Ելենա Մակարենկոն՝ հավելելով,-նա շատ է սիրում իր ծնողներին, երբ գրում էր նրանց, ասում էր՝ ես կապրեմ ցանկացած իրավիճակում, ամեն ինչ կանեմ, որ նորից հանդիպեմ ձեզ»:

Ելենա Մակարենկոն նշեց, որ ինքն անձամբ է նման իրավիճակում հայտնվել. «Գիտեմ, որ այնտեղ չկան մարդիկ, որ ասեն՝ վերցրու հեռախոսը և զանգիր հարազատներիդ: Նրանք ինչ-որ բան են ծրագրել: Կարծում եմ՝ այդպես են արել, որպեսզի եթե հետո Մարատը ինքնասպանություն գործի, ապացույց ունենան, որ նա գտնվել է դեպրեսիվ վիճակում, որ նա ցանկանում էր ինքնասպանություն գործել»:

Իր գործընկերոջը սպասվողի մասին Ելենա Մակարենկոն մի քանի վարկածներ ևս ունի: «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որն ինձ համար ցանկալի է․ Մարատին կմեղադրեն ցանկացած հոդվածով, հետո կվերադարձնեն Ռուսաստան՝ իր հայրենիք: Այստեղ մեզ ավելի հեշտ կլինի դռներ թակել, զանգել: Կարևորը Ադրբեջանի ճանկերից նրան ազատելն է: Մյուս տարբերակն այն է, որ նրանք կգտնեն հարյուրավոր միջոցներ՝ Մարատին ազատ չարձակելու համար»,- ասաց նա:

Ելենա Մակարենկոն, նշեց, որ ինքը բոլոր լրատվամիջոցների և իր երկրի պետական կառույցների ուշադրությունն է ցանկանում հրավիրել խնդրի վրա, նրա խոսքով՝ պատրաստվում է ևս մեկ անգամ գնալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

«Ես ցանկանում եմ, որ Մարատի մասին տեղեկատվությունը տարածվի, ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, որ Ադրբեջան գնալ չի կարելի: Դա այնքան սոսկալի է: Մարդկանց պետք է զգուշացնել, որ եթե նրանք ունեն հայի արյուն, անգամ եթե այդ մասին չգիտեն էլ, Բաքվում լինելու դեպքում կարող են հայտնվել բանտում»,- ասաց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:
Ամենադիտված