Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չորս տարուց ավելի է, ինչ իշխանության են, բայց նրանց կողմից իրականացված համարյա բոլոր նախաձեռնությունները, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, «բարեփոխումները», շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքը միայն գլոբալ ձախողումների մասին չէ, այլ նույնիսկ միջանկյալ, արտաքուստ երկրորդական հարցերի: Այդ նախաձեռնություններն իրենց տեսակով կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը անհասկացողությունն է, երբ «բարեփոխումների» շրջանակներում իշխանությունները փորձել են նոր օրինագծերով կամ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, բայց կա՛մ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր հետևանքներ է դա ունենալու, կա՛մ պարզապես ինչ-որ բան են արել «գալչկայի» համար։

Իսկ ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդ նախաձեռնությունները ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ընդհանրապես չեն աշխատում և որևէ հարց չեն լուծում, ավելին՝ հաճախ պարզապես վնաս են պատճառում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ իշխանական նախաձեռնություններում նկատելի են հովանավորչություն, կոռուպցիոն ռիսկեր, ԽԾԲ-ի տարբեր սխեմաներ, այսինքն՝ երբ փորձում են այս կամ այն օրենքը, որոշումը փոխել, որպեսզի հարմարեցնեն նեղ քաղաքական կամ անձնական շահերին ու նպատակներին։ Վերջապես՝ գործող իշխանություններն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են կյանքի կոչում, որոնք նախկինում հենց իրենք են սուր քննադատության ենթարկում, և նույնիսկ նախկին իշխանություններն էին դժվարանում դրանք կյանքի կոչել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին խստորեն քննադատում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, անգամ կոչ էր անում ընդվզել և հրաժարվել այդ գումարները վճարելուց, բայց դա չխանգարեց, որ հենց իր օրոք այն ամբողջովին ուժի մեջ մտնի։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանությունները հենց իրենց թիմի մենթալիտետին յուրահատուկ օրենսդրական նախագծերով են հանդես եկել, սակայն հետագայում պարզվում է, որ այդ օրենքներն ընդհանրապես չեն գործում։ Օրինակ՝ նրանք հանրությանը ներկայացան «հանճարեղ» նախաձեռնությամբ, թե քաղաքացիներն անձամբ կարող են տեսանկարահանել և արձանագրել ճանապարհային կանոնների խախտումները: Ավելին, մեծադղորդ «հիմքեր» էին նշվում, թե այդպիսով խախտումների քանակը կնվազի։ Սակայն տևական ժամանակ է անցել, ու փորձը ցույց է տալիս, որ «նկարող» քաղաքացիների թիվը չափազանց քիչ է, կարելի է նույնիսկ ասել՝ զրոյին մոտ, ուղարկվածների մեծ մասն էլ դժվար է վարչական իրավախախտում որակել, մի խոսքվ՝ նշված նախաձեռնությունն ուղղակի իմաստազուրկ էր։ Բացի դրանից, հետաքրքրական է, որ այնպիսի պայմաններում, երբ իշխանությունները քաղաքական դաշտ ներմուծեցին վիրավորանքի, հայհոյանքի ու թշնամանքի ծայրահեղ դրսևորումները, միևնույն ժամանակ իրենք նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը ու այդպիսով օրենքը դարձրեցին քաղաքական գործիք բացառապես ընդդիմադիրներին ճնշելու ու տուգանելու համար, մինչդեռ երկրում իրական հանցավորության դեմ պայքարի համար քայլեր չէին ձեռնարկվում։

Իսկ երբ հանրային շրջանակներում, նաև իրավաբանների ու միջազգային կառույցների կողմից աճեց դժգոհությունը վիրավորանքի քրեականացման մասին օրենքի կիրառման կապակցությամբ, իշխանությունները ստիպված էին նորից ապաքրեականացնել վիրավորանքը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններն, իրենց անձնական և խմբակային շահերից ելնելով, իրավիճակի բարելավման «ազնիվ» նպատակների անվան տակ են որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս, բայց հետո պարզվում է, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև վատթարանում է։ Օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «խաչակրաց արշավանք» սկսեց։ Ու ոլորտի իրական կարգավորման համար, առանց փորձագետների կարծիքը լսելու, իշխանություններն անմիջապես սկսեցին իրականացնել այն, ինչ փչում է իրենց խելքին։ Ու տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և նախ՝ մասնակի, իսկ սեպտեմբերից՝ ամբողջությամբ արգելեց շահումով խաղերի՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող գովազդը։

Բայց գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, ավելին՝ խաղամոլությունն ավելի աճեց։ Միայն այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով, խաղադրույքների ծավալը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 4,3 տրիլիոն դրամ գումար, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք խաղադրույքների քանակն աճել է մոտ չորս անգամ: Կարելի է պատկերացնել, թե խաղադրույքների արդյունքում ինչքան մարդիկ են հայտնվել կախվածության մեջ, ազարտի մեջ ընկել, կանգնել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների առաջ և ուղղակի կորցրել ունեցվածքը՝ հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ ստիպված հանցագործությունների դիմել։ Իհարկե, այս ամենի դեմ պայքարել պետք է, բայց դրա համար կան աշխարհում ընդունված տարբեր գործիքներ:

Կարելի է ասել՝ որևէ երկրում դա չի արվում գովազդ արգելելու ճանապարհով: Արդյունքում տուժեցին լրատվամիջոցները, իսկ խաղադրույքների քանակը չպակասեց: Դրա մասին դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին փորձագետները՝ նշելով, որ այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է: Նրանք նշում էին, որ, ըստ այդմ, գովազդի արգելմամբ խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը:

Ինչպես և մնացյալ բոլոր դեպքերում, պարզվեց, որ բոլոր փորձագետները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես միշտ, սխալ: Իսկ թե ինչու են նման հարցերում այսպես «կողահաստ» այս իշխանությունները, մնում է միայն ենթադրություններ անել: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց դիրքորոշումը պարզ է ու թափանցիկ, և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իրենց մտքում այլ մտադրություններ լինեն։ Բայց ժամանակը այլ բան է ապացուցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ամենադիտված