Մալդիվյան կղզիներում հարսանիք կկազմակերպենք, որտեղ ես հարսի ճերմակ զգեստով կլինեմ. Անատի Սաքանյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնի է՝ դերասանուհի Անատի Սաքանյանն ու սիրելին՝ Էդգարը, փետրվարի 13-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրվել են: Դերասանուհու ամուսնությունը շատերի համար էր անակնկալ, նրա նշանադրության մասին եւս ոչ բոլորը գիտեին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անատին պատմել է, թե ինչպե՞ս է կարճ ժամանակում կայացրել ամուսնանալու որոշումն ու ինչպե՞ս են ինքն ու ամուսինը ծրագրում մեղրամիսը:
«Ինձ համար առաջին անակնկալը Ամանորին էր, երբ Էդգարն անակնկալ կերպով հենց Նոր տարվա գիշերը կազմակերպեց մեր նշանադրությունը, իսկ այդ կարեւոր իրադարձությանը, բնականաբար, պետք է հաջորդեր նաեւ ամուսնությունը»,- պատմեց Անատին, իսկ մեր նկատառամանը, թե աղջիկների երազած խորհրդանշական ճերմակ հարսի զգեստը ինչո՞ւ այդպես էլ չկրեց դերասանուհին, պատասխանեց.
«Ես ու ամուսինս այլ կերպ ենք պատկերացնում մեր հարսանիքը, երբ ես ճերմակ զգեստ կկրեմ, այդ իսկ պատճառով որոշեցինք կազմակերպել մեր Տրնդեզը ու այդ օրն էլ եկեղեցում պսակադրվել, քանի որ մեզ համար Հայ Առաքելական Եկեղեցում որպես ամուսիններ օրհնություն ստանալը ու այնտեղ մատանիներով փոխանակվելը շատ կարեւոր էր: Դե իսկ մեր մեղրամսին, որը կանցկացնենք Մալդիվյան կղզիներում, յուրօրինակ հարսանիք կկազմակերպենք, որտեղ ես հարսի ճերմակ զգեստով կլինեմ: Կստացվի, որ Մալդիվներում կկայանա ոչ միայն մեր մեղրամիսը, այլեւ հարսանիքը»:
Շարունակությունը` այստեղ: