ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մալթա՝ Հանրապետության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:
1883- ծնվել է նկարիչ Հակոբ Կոջոյանը:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսրության կայսր Նիկոլայ 2–րդը այցելել է Կարս և Սարիղամիշ:
1922 - Բաքվում բացվել է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։
1940– վախճանվել է դասական գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը:
1971 —վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:
2002- ամբողջ հանրապետությունում, այդ թվում և մայրաքաղաքում տեղ են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:
2006- երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին գնացքը:
2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ է դրվել հայ֊-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են եղել երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը եւ Աֆրոդիտեն:
2009- Սլովակիայում անկացված «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը` Գոհար Հարությունյանը:
2018-Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:
2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1048 –վախճանվել է պարսիկ գիտնական Բիրունին:
1204 - վախճանվել է հրեա փիլիսոփա Մայմոնիդը:
1250 - վախճանվել է Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:
1386– ծնվել է իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը համարվող Դոնատելլոն:
1504- ծնվել է Հռոմի Պապ Պիոս 5-րդը:
1522- Օսմանյան զորքերը գրավել են Հռոդոս կղզին։
1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:
1577- Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը ։
1642 —հոլլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:
1754 - վախճանվել է օսմանյան սուլթան Մահմուդ 1-ինը, և Օսման 3-րդն է դարձել օսմանյան սուլթան։
1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:
1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։
1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային, սկսվել է Պարագվայի պատերազմը:
1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:
1937–ճապոնացիները գրավելով Չինաստանի Նանկին քաղաքը իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:
1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:
1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։
1947 - վախճանվել է ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:
1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։
1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին նախագահը։
1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:
1989 —Ռուսաստանում ստեղծվել է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը:
1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:
1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։
2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։
Կ.Խաչիկյան