ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1772 –ծնվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։
1863 –ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։
1915- Թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։
1917- Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը Լենինի նախագահությամբ որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։
1918- Հայաստանի հետ բախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է և հայտարարել են մոբիլիզացիա։
1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։
1966–վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:
2002-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:
2005- Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ է սպանվել:
2008-շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»:
2010-«Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա, նա մրցույթում պարտվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
2012-սկսվել է Երևանում առաջին անգամ անց կացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը, որտեղ վաճառվել են Նոր տարվա և Սուրբ Ծնունդի հետ կապված պարագաներ:
2013- կայացած Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։
2016- հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին, պատկանող բանկոմատների վրա:
2019-վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։
- Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրվել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։
2020- հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1598 —վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։
1631 —Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ուժեղ ժայթկում։
1641 — Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։
1770 —ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։
1773 —տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։
1775– ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:
1809 —վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։
1838 —տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։
1866– ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վասիլի Կանդինսկին:
1897 –ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։
1899– հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։:
1915 –ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։
1920 —Չինաստանի Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են զրկվելով տնից։
1940 — վախճանվել է հոլանդացի մարդագետ էժեն Դյուբուան, որը առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։
1946 — «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։
1947 —Ուիլյամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլյար տրանզիստոր։
1965– վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը:
1971– ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:
1991– Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:
1991- ՄԱԿ-ը չեղարկել է իր 1975 թվականին ընդունված որոշումը առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։
1997– «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:
2009-վախճանվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Եգոր Գայդարը։
2011 — անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաոզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։
Կ.Խաչիկյան