Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության բանակցությունների ֆոնին Ղարաբաղի հայերը մտածում են մշուշոտ ապագայի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երկու տարի առաջ պատերազմի ժամանակ ուժեղ հրետակոծությունից տուժած քաղաքը կենդանացել է, հետիոտները շտապում են մայթերով, իսկ մեքենաները լցվում են փողոցները։ Դպրոցները ծանրաբեռնված են, քանի որ Ստեփանակերտ են տեղափոխվել ընտանիքները պատերազմի ժամանակ հայերի կորցրած տարածքներից: Պատերազմի ավարտից հետո բացվել են նոր սրճարաններ և ռեստորաններ։


Բայց թվացյալ հանգստության հետևում թաքնված է խորը անորոշության վիճակը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, որ ակնկալում են վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը զիջել Ադրբեջանին։ Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի համար դա անընդունելի է։ Սակայն, չնայած իրենց անորոշ վիճակին, բնակիչները փորձում են լավատես լինել: «Ես իսկապես չեմ հավատում, որ Արցախը կդառնա Ադրբեջանի մաս,- Eurasianet-ին ասել է ՏՏ ոլորտի 45-ամյա աշխատակից Գայանեն,- ես այլ տեղ չունեմ ապրելու և սիրում եմ Ստեփանակերտը, իսկ ինչու՞ պետք է հեռանամ»:


Ղարաբաղի հնարավոր հանձնումը քաղաքական կատաղի դիմադրություն է առաջացրել։ Ստեփանակերտի կենտրոնական Վերածննդի հրապարակում հազարավոր մարդկանց մի շարք բողոքի ցույցեր են եղել, որտեղ նրանք պահանջել են իշխանություններից հրաժարվել խաղաղության համաձայնագրի ստորագրումից՝ «Միասնություն, պայքար, հաղթանակ» կարգախոսով։ «Նրանց [Հայաստանի իշխանությունների] ապակառուցողական քաղաքականության արդյունքում մենք [ղարաբաղցիներս] վերածվում ենք էթնիկ փոքրամասնության Ադրբեջանի տարածքում,- Eurasianet-ին ասել է Ղարաբաղում ընդդիմադիր շարժման առաջնորդներից Տիգրան Պետրոսյանը,- Սա կարմիր գիծ է, որը մենք ոչ մի դեպքում չպետք է անցնենք»։


Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը կրկնել է, որ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում», իսկ նախագահ Արաիկ Հարությունյանն ավելի է մանրամասնել Ստեփանակերտի դիրքորոշումը ասելով, որ իրենք ցանկանում են պահպանել Ղարաբաղի փաստացի անկախ պետության կարգավիճակով ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո։ «Միջազգային միջնորդները կենտրոնացած են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների վրա և արհամարհում են Լեռնային Ղարաբաղի հարցը,- ասել է նա,- պետք է ուղիղ ասեմ. մեզ ձեռնտու լուծումներ չեն առաջարկում։ Բայց մենք շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար»։


Մինչդեռ Պրահայի հանդիպումից հետո Ալիևը թվիթերում գրել էր, որ «ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են», և որ «մենք չենք պատրաստվում քննարկել նրանց ճակատագիրը կամ հետագա կյանքը որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ»։
Այդ անզիջում դիրքորոշումը և Ալիևի բազմիցս մերժումը Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տրամադրելուց Ղարաբաղի հայերին համոզել է, որ Բաքուն մտադիր չէ թույլ տալ նրանց խաղաղ ապրել իրենց տներում, և որ նրանց միակ տարբերակը հեռանալն է: Նրանց կարծիքով Ադրբեջանի ռազմավարությունը հավասարազոր է էթնիկ զտումների։


Անվստահությունը շարունակում է աճել: Նույնիսկ այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջև, ի հայտ են գալիս ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների կամայական մահապատիժների տեսագրություններ: Այդ տեսանյութերը միայն ամրապնդել են ղարաբաղցիների համոզմունքը, որ անհնար է ապրել Ադրբեջանում։ «Խորհրդային տարիներին ինտեգրման յոթանասուն տարին միայն ապացուցեց, որ մենք չենք կարող միասին գոյակցել, դա անհնար է, - Eurasianet.org-ին ասել է Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, – մենք  բացառում ենք  ինտեգրման հնարավորությունը, և այդ դիրքորոշումը պետք է ընդունեն նաև միջազգային կազմակերպությունները»։


Մինչդեռ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները բարձրաձայնում են իրենց դիրքորոշումը, ըստ որի խնդիրը հիմնված է Ղարաբաղի ժողովրդի «իրավունքների և երաշխիքների» վրա, իսկ կարգավիճակի մասին ընդհանրապես չեն խոսում։ Իսկ այդ ընթացքում, ըստ տեղեկությունների, ռուս միջնորդներն աշխատում են այնպիսի համաձայնագրի վրա, որը կհետաձգի Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց շատ ղարաբաղահայերի համար Ռուսաստանը դարձել է անհուսալի գործընկեր։ Ներկայում բնակիչների անվտանգությունն ապահովում է 2000 հոգանոց խաղաղապահ զորախումբը, բայց քանի որ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, Ադրբեջանին կարծես թե հաջողվում է ընդլայնել իր սահմանները՝ խաղաղապահների քթի տակ գրավելով հավելյալ տարածքներ։ Դա հանգեցրել է հասարակության աճող դժգոհությանը ռուսական ներկայության նկատմամբ, որը միայն ուժեղացել է այն բանից հետո, երբ Մոսկվան պասիվ հանդիսատեսի դիրք է գրավել սեպտեմբերին հայկական տարածքի վրա Ադրբեջանի զանգվածային հարձակման ժամանակ:
Երիտասարդները հատկապես են հիասթափված ռուսներից, որոնց համար խորհրդային ժամանակաշրջանը այնպիսի դրական ասոցիացիաներ չի առաջացնում, որքան ավագ սերնդի շատ մարդանց համար: «Ռուսական իշխանությունները նման են սպիտակամորթ թուրքերի,- Eurasianet-ին ասել է Ստեփանակերտի սրճարաններից մեկում աշխատող 21-ամյա մատուցողուհին, ով խնդրել է անհայտ մնալ,- ես նրանց վրա հույս չեմ դնում։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռուսները պետք է կատարեին իրենց պարտավորությունները՝ որպես խաղաղապահներ, սակայն ոչինչ չեն արել։ Ի վերջո, ավելի լավ է ընդհանրապես նրանց վրա հույս չդնել»:


Ղարաբաղահայության մեջ նոր հույս է ներշնչել ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի վերջերս պետնախարար դառնալը։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին նա հայտարարել էր դեռ սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի նա պաշտոնապես դարձել է ստանձնել է պաշտոնը։


Դեռ պարզ չէ, թե ինչպես կարող է Վարդանյանը ազդել բանակցությունների ընթացքի և Ղարաբաղի ճակատագրի վրա, բայց այստեղ շատերը կարծում են, որ նման ազդեցիկ դեմքը (հայտնի է, որ նա մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) Ղարաբաղ չի տեղափոխվի և իր վրա վերցնի նման պարտավորություններ, եթե անհուսալի համարեր իրավիճակը։ «Դա հնարավորություն է տալիս հուսալ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ,- ասել է ՏՏ աշխատող Գայանեն,- պատերազմից հետո Ղարաբաղի իշխանությունները՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, սկսեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ մնացած բնակչությանը բնակարանով ապահովելու և կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»:


«Ես ցանկություն չունեմ հիմնավորվել Արցախում, որտեղ ամեն ինչ այնքան անորոշ է և վտանգավոր»,- Eurasianet-ին ասել է այնտեղ բնակվող 25-ամյա Վրեժը։ Նա կռվել է 2020 թվականի պատերազմում և վիրավորվել, այնուհետև ստիպված է եղել տեղափոխվել, երբ հայկական ուժերը կորցրել են վերահսկողությունը իր հայրենի Հադրութի նկատմամբ։ Նա այժմ ապրում է Ստեփանակերտում և զբաղվում է համակարգիչների վերանորոգմամբ։ «Այն օգնությունը, որ ինձ տալիս են իշխանությունները, բավարար չէ,- ասել է նա,- եթե հնարավոր լիներ՝ ես արդեն լքած կլինեի երկիրը, բայց ուղղակի նման հնարավորություն չունեմ»։


Սակայն կան երիտասարդներ, ովքեր չեն ցանկանում հեռանալ, բայց միաժամանակ կասկածում են մնալը շարունակելու նպատակահարմարությանը։ «Ես այստեղ եմ ծնվել, կյանքիս լավագույն օրերն այստեղ եմ անցկացրել,- ասել է մատուցողուհին,- ես չեմ ուզում հեռանալ, բայց վախենում եմ, որ իրավիճակը կվատթարանա»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Ամենադիտված