«Հայաստանի իշխանությունը թշնամու հետ պայմանավորվածության մեջ է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSegodnia.ru-ն գրում է, որ «Ռուսաստանի սպաներ» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակից, պահեստազորի գնդապետ Լևոն Արզանովը այն կարծիքին է, որ այն, որ վաղ թե ուշ Արցախը լիակատար շրջափակման մեջ էր լինելու, պարզ էր այն պահից, երբ հայերը Լաչինի շրջանի վերահսկողությունը փոխանցեցին Ադրբեջանին։ Թշնամու հետ դավաճանական պայմանավորվածությամբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հետևողականորեն վարում է Արցախը հանձնելու և Ռուսաստանին այդ տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն։ Պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո անբացատրելի կերպով պահելով իշխանությունը Փաշինյանի թիմը երկու տարվա ընթացքում հասավ հայ հասարակության լիակատար պառակտման և սեփական բանակի փլուզման, և դրանով իսկ զրկեց Հայաստանի ժողովրդին դիմադրելու կամքից։ Մարդիկ հասկացան, որ նեոօսմանցիների լայնածավալ ագրեսիայի դեպքում չեն դիմանա, քանի որ դեմագոգներ են իշխանության ղեկին, չկա բանակ, չկան դաշնակիցներ, չկան պատերազմ վարելու ռեսուրսներ։
Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի հետ նույն շղթայի օղակն է ռուս խաղաղապահներին միջազգայինով փոխարինելու Հայաստանի ղեկավարության հայտարարությունների հետ։ Դա հուշում է, որ այդ բոլոր գործողություններն ուղղորդվում են մեկ վերազգային կենտրոնից։ Այն թե որտե՞ղ է գտնվում այդ կենտրոնը՝ Օվկիանոսից այն կողմ, թե մառախլապատ Ալբիոնում, այնքան էլ կարևոր չէ:
Կարևորն այն է, որ Արցախում ապրող 120000 էթնիկ հայեր արդեն զոհաբերվել են իշխանության կողմից։ Ստեփանակերտի և Երևանի հանրահավաքները ոչ մի տեղ չեն տանի, ինչպես նաև հայերի հանրահավաքները Փարիզում և Լոս Անջելեսում։ Ոչ ոք օգնության չի գա։ Երկրային տերերը արդեն ամեն ինչ բաժանել են իրար մեջ՝ Արցախն ու Հայաստանը ամբողջությամբ դնելով Թուրքիայի հովանավորության տակ։ Եվ այդ ողբերգության վերջին ակտից հայերին փրկում է ռուս խաղաղապահների այն նոսր շղթան, որոնց հետևից լսում են «փաշինյանական խմբավորման օձի ֆշշոցները»։
Ցավալի է տեսնել թե ինչպես է հպարտ ու խելացի ժողովուրդը քաղաքական շառլատանի գլխավորությամբ կույրի պես դեպի անդունդը գլորվում։ Արթնացի՛ր ժողովուրդ։ Բացի՛ր աչքերդ։ Միայն դու կարող ես փրկել Հայաստանն ու Արցախը, ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ իրանցիները՝ միայն դո՛ւ։ Մի փորձիր բանակցել թշնամու հետ, մի վատնիր թանկարժեք ժամանակը: Հաշվարկը տարիների չէ՝ ինչպես շատերն են կարծում: Թշնամին արդեն դարպասների մոտ է, խորամանկ է ու անողոք։ Ղարաբաղցի եղբայրնե՛ր, պատրաստվեք կռվելու լրիվ շրջափակման մեջ, դրանից, ամենայն հավանականությամբ, չի կարելի խուսափել։ Եվ դա կլինի վերջին ճակատամարտը: Կամ դու կպաշտպանես քո հողը, կամ կլինես, ինչպես քրդերը՝ հավերժ թափառական օսմանյան աշխարհի ետնաբակ վտարված առանց հայրենիքի ժողովուրդ:
Դու կարող ես դիմանալ, ես ինքս մեկ անգամ չէ, որ ականատես եմ եղել քո քաջությանն և խիզախությանը։ Քեզ համար սովորական է դեմ առ դեմ կռվել գերազանցող ուժերի դեմ։ Բայց կռվելու և հաղթելու համար պատերազմող երկրում պետք է իշխեն այն համազգեստով առյուծները, որոնց պատիվը կյանքից թանկ է, և ոչ թե շնագայլ-առևտրականները, որոնք պատրաստ են 30 արծաթով վաճառել իրենց հայրենիքն ու հավատը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը