Ինչպես բոլորին համոզել, որ ընկերուհի ունես. թայվանցին հնարամիտ լուծում է գտել (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍովորաբար, բոլոր սիրահարների օրը՝ Սբ Վալենտինի տոնին, մարդիկ սոցկայքերում կիսվում են սիրելիի հետ արված ռոմանտիկ լուսանկարներով:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, անհարմար դրության մեջ են հայտնվում նրանք, ովքեր ընկեր-ընկերուհի չունեն, սակայն սիրո կարիք են զգում և ցանկանում են նույնպիսի լուսանկարներով կիսվել համացանցում:
Սակայն թայվանցի մի երիտասարդ բոլորին թյուրիմացության մեջ գցելու հնարամիտ տարբերակ է գտել: Նա ռոմանտիկ ֆոտոշարք է իրականացրել գոյություն չունեցող ընկերուհու հետ ու համոզիչ լուսանկարը տարածել սոցցանցերում: