Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև. Ռուբեն Վարդանյանը՝ CBN պարբերականին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», – գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին:

Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը: Խոսելով Արցախի հայկական արմատների և անկախության համար շարունակվող պայքարի մասին՝ Վարդանյանն ասել է. «Անկախության համար մեր պայքարը սկսվել է 34 տարի առաջ, և այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ:

Նրանք չեն ցանկանում որևէ այլ պետության մաս լինել: Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»: Արցախի պետնախարարը հավելել է, որ մշտապես առկա է Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ, և հենց այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպես հարևաններ ապրելը: «Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա», – ասել է Արցախի պետնախարարը:

Պատասխանելով Արցախ տեղափոխվելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Արցախն ինձ համար հայկական ինքնության անկյունաքարերից մեկն է, և իմ ժողովրդի համար ամենավտանգավոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հենց այն պահն է, որ ես կարևոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պետք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»:

Գագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԱրդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեցՑանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-նՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՆյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումըՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանինԱՄՆ-ը լրացուցիչ գրեթե 8 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համարՀարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. ՄիրզոյանՓաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվիՀայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլարԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղիցԻ՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին. ՊԵԿ-ը մանրամասնում էԻսրայելի բանակն անցկացրել է զորավարժություն՝ Լիբանանի տարածքում ցամաքային հարձակման նմանակմամբՍեպտեմբերյան ձյունը ծածկել է ՌԴ-ն (տեսանյութ)Կանադայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ասել է, թե երբ կսկսի աշխատել Խաղաղօվկիանոսյան երկաթուղին Կրակոցներ՝ Երևանում․ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին հարակից տարածքում․ ինչ է հայտնի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ներկայիս հավաքականի լավագույն խաղացողն է. Գեորգի ՀարությունյանՓաշինյանի ելույթը ՄԱԿ-ում անվանվել են «աղանդավորական քարոզ». «Մշուշոտ ու տագնապալի ապագա» Երևանում չեն տեսնում խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի «մոտիվացիան». «Ձեռքերը կկապվեն»   Այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակն է
Ամենադիտված