ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Հեռահար ավիացիայի օր, Ուկրաինա՝ Կապի զորքերի և շտաբային մասնագետների օր, ճապոնիա՝ Գահից հրաժարված կայսրի ծննդյան օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակել է Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը։
1908 –ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, որի լուսանկարած անձանց թվում են Եղիսաբեթ 2-րդը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը, ինչպես նաև Չերչիլը։
1918- հայ-վրացական պատերազմի ժամանակ հայկական զորքերն ամրացել են Սադախլոում:
-Իրանը երկու հայերից և երկու մուսուլմաններից բաղկացած խումբ է ուղարկել Նախիջևան, որպեսի վերջիններս խաղաղություն հաստատեն հայերի և ադրբեջանցիների միջև։
1928 – ծնվել է նշանավոր երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
1991-ԽՍՀՄ-ի քայքայման հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պաշտոնապես գրավել է ԽՍՀՄ-ի տեղը։
1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է անկախ Արցախի Հանրապետության առաջին նախագահ։
2006- Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվել է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչև Հայաստանի նոր օրհներգի տեքստը և երաժշտությունը օրենքով սահմանելը»:
2010- ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը չի ստացել հեռարձակման արտոնագիր։
2010– վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանը:
2011 – վախճանվել է նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը։
2014-Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ին:
2019-Ոստիկանները Չեխիայից Հայաստան են բերել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին, նույն իրեն՝ Ֆրանկլին Գոնսալեսին, որը մեղադրվել է ապօրինի զենք պահելու ու թմրանյութերի շրջանառության մեջ։
2020-վախճանվել է ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
484 —Գուներիխի մահից հետո վանդալների թագավոր է դարձել Գունտամունդը։
558 —Խլոտար 1-ինը ավարտել է Ֆրանկյան թագավորության միավորումը իր իշխանության տակ։
1672 —իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերել է Սատուրնի հերթական արբանյակը՝ Ռեյան։
1732 —ծնվել է անգլիացի տեքստիլ արդյունաբերող և գյուտարար Ռիչարդ Արկրայտը։
1777 —ծնվել է Ռուսական կայսրության ցար Ալեքսանդր 1-ինը։
1783 —Ջորջ Վաշինգտոնը դադարել է հանդիսանալ Կոնտինենտալ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։
1799 —ծնվել է ռուս մեծանուն նկարիչ Կարլ Բրյուլովը։
1804 –ծնվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը։ 1805 —ծնվել է Նյու-Յորքի մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը։
1871– Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:
1888– հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը և նվիրեց այն մի անառակ կնոջ:
1900 —Ռեդժինալդ Փասսենդենը աշխարհում առաջին անգամ իրականացրել է ձայնային ռադիոհերարձակում։
1913 —մի քանի խոշոր բանկերից կազմակերպվել է ԱՄՆ-ի Ռեզերվային ֆեդերալ համակարգը, ներկայումս այդ բանկերը իրավունք ունեն իրականացնել դոլլարի էմիսսիա։
1931 —ծնվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի արտիստ Լև Դուրովը։
1933 —ծնվել է Ճապոնիայի կայսր ակիխիտոն։
1947- Bell Labs ընկերությունը ցուցադրել է առաջին տրանզիստորը։
1953 —ԽՍՀՄ-ում գնդակահարվել են Բերիան, Մերկուլովը, Կոբուլովը, Գոգլիձեն, Մեշչիկը, Դեկանոզովը և Վլադզիմիրսկին։
1972– փրկվել են վթարի ենթարկված Ուրուգվայի զինուժի 571 չվերթի ողջ մնացած ուղևորները, որոնք անմարդաբնակ վայրում կենդանի մնալու համար ստիպված են եղել ուտել զոհվածների դիակները։
1972– Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել են:
1986 —յոթամյա Գորկովյան աքսորից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։
1990 —տեղի է ունեցել Սլովենիան Հարավսլավիայից անկախանալու հանրաքվեն, որի ժամանակ անկախացմանը կողմ է արտահայտվել քվեարկողների 95 %-ը։
2000– ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:
2013 —վախճանվել է հրաձգային զենքի ռուս նախագծող Միխաիլ Կալաշնիկովը։
Կ.Խաչիկյան