Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անդրկովկասյան տարաձայնությունների հանգույցները՝ Արցախ, Զանգեզուր, Լաչինի միջանցք»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru-ն գրում է, որ բառացիորեն օրերս ռուս խաղաղապահների աչքի առաջ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հարավային հատվածում՝ Զանգեզուրում, համալրվել է Լաչինի միջանցքի հակամարտությամբ։ Բաքվի «ակտիվիստները» փակել են այն զարկերակը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերը։ Դա արվել է ոչ առաջին անգամ, բայց առաջին անգամ հստակ վերաբերմունքով, միանգամայն լուրջ ու երկար ժամանակով։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պաշտոնապես կոչ են արել դադարեցնել շրջափակումը։ Մի խոսքով, կոնֆլիկտային իրավիճակն այժմ ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ կեսը...


Զանգեզուրի վրա Ադրբեջանի կենտրոնացումը պայմանավորված է Հարավային Անդրկովկասը լիովին վերահսկելու Բաքվի ցանկությամբ: Այդ մարզը, որը գրեթե ոչ ոք չգիտի Սյունիք անունով, գտնվում է Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ Սյունիքն ընդգրկում է Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանը։ Եվ, համապատասխանաբար, այդ տարածքի օկուպացիայի դեպքում «վերանում» է հարավային Հայաստանը որպես տարանցիկ տարածք։


Ընդամենը 3000 քառակուսի կիլոմետր տարածքով Սյունիքում  օկուպացման փորձ արդեն եղել է, և առայժմ բավականին հաջողված: Հավանաբար այս ամենը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ գոտու մոտ են գտնվում Հայաստանի գունավոր մետալուրգիայի շատ մեծ կենտրոնները՝ Կապանի և Քաջարանի մետալուրգիական կոմբինատները։ Պատահական չէ, որ այդ մասին վերջերս ՀԱՊԿ գագաթնաժողովում նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ մինչև 1980-ականների կեսերը այդ ձեռնարկությունների ընդհանուր մասնաբաժինը գունավոր մետալուրգիայի համամիութենական արտադրության մեջ եղել է 15%։ Բացի դա այդ տարածքում են կենտրոնացված կոբալտի, վանադիումի, մոլիբդենի, բիսմուտի, պղնձի, հազվագյուտ հողային մետաղների բարձրորակ հանքաքարերի զգալի պաշարներ։

Հայաստանի հարավում գտնվող այդ պաշարների ընդհանուր ծավալային մասը 1930-80-ական թվականներին այդ ռեսուրսների համամիութենական ռեգիստրում կազմել է մոտ 20%։ Բայց հիմա դրանց փաստացի արդյունահանման մակարդակը հազիվ է հասնում նախկին հզորության 35%-ին։ Ավելին, հարավային հայկական այդ հանքավայրերի մեծ մասը կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածում, փաստացի նոր տարաձայնության կետում՝ նույն 3000 քառակուսի կիլոմետրանոց Սյունիքում:


Նորանկախ Հայաստանում Կապանի և Քաջարանի կոմբինատները գործում են 90-ականների կեսերից, և ինչպես ասում են՝ ոչ ցնցվում են, ոչ գլորվում։ Բայց հատկանշական է այն, որ Կապանը ԽՍՀՄ երկաթուղային ցանցին միացնող 40 կմ երկարությամբ երկաթգիծը 1950-ականների սկզբին կառուցվել էր ոչ թե դեպի Իրանին սահմանակից հարավային հայկական Մեղրի կայարան, այլ դեպի Ադրբեջան։
Պարզաբանելու համար ասենք, որ երկաթուղին անցնելով Թուրքիայի և Իրանի հետ Անդրկովկասի սահմաններով տանում էր դեպի Անդրկովկասյան երկաթուղու ադրբեջանական Մինջևան կայարան (Թբիլիսի-Ռուսթավի-Երևան-Նորաշեն-Նախիջևան-Ջուլֆա-Մեղրի-Մինջևան-Հորադիզ-Իմիշլի-Բաքու)։ Ավելին, Կապան-Մինջևան գիծը կառավարվում էր Ադրբեջանական ԽՍՀ երկաթուղու վարչակազմի կողմից, թեև այդ գծի երկարության մոտ մեկ երրորդը գտնվում էր Հայաստանում ...


ՀԽՍՀ ղեկավարությունը Մոսկվային բազմիցս էր առաջարկել այդ գիծը տալ Երևանին, սակայն ապարդյուն։ Այսպիսով, Ադրբեջանի երկաթուղային ցանցին էին «կապված» Հայաստանի զգալի մետալուրգիական հզորությունները և երկրի հարավում գտնվող գունավոր մետաղների հանքաքավայրերի մեծ պաշարները։ Այդ երկաթգիծը անգործության է մատնվել 1990-ականների կեսերից, ինչպես և գրեթե ողջ «Անդրկովկասյան երկաթուղին»։ Եվ հիմա եթե նույն հարավային հայկական տարածաշրջանում տեղի ունենա հակամարտության հետագա սրացում, ապա հնարավոր է, որ Կապանի և Քաջարանի գործարանները նշված մայրուղիների հետ միասին պարզապես անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։


Ինչ վերաբերում է հայկական Զանգեզուրով Նախիջևան տանող ադրբեջանական միջանցքին, ապա դա հին պատմություն է։ Ավելի ճիշտ, Հայաստանի այդ շրջանով Նախիջևանի և Կենտրոնական Ադրբեջանի միջև երկաթուղու նախագիծը մշակվել է դեռևս 1960-ականների կեսերին։ Աշխատանքը ղեկավարել է ակադեմիկոս Տիգրան Սերգեևիչ Խաչատուրովը, ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության բաժնի վարիչը։ Խորհրդային մի խումբ փորձագետներ Խաչատուրովի գլխավորությամբ նույն բանն են առաջարկել նաև 1988 թվականին: Այդ գիծը կդառնար Նախիջևանի և Կենտրոնական Ադրբեջանի միջև ամենակարճ ճանապարհը։ Նախագիծը նախնական հավանության էր արժանացել Պետական ​​պլանավորման հանձնաժողովի և ԽՍՀՄ երկաթուղու նախարարության կողմից։ Բայց քանի որ երթուղին անցնում էր Լեռնային Ղարաբաղով, Բաքուն որոշել էր, որ մայրուղին կավելացնի այս տարածաշրջանի «ձգտումը» դեպի Հայաստան։ Իսկ Երևանում, ինչպես ասում են, վախենում էին ընդհակառակից` նույն պողպատե գծի շնորհիվ Ադրբեջանի չափազանց մեծ ներկայությունից Հայաստանում։


Ուստի Երևանում և Բաքվում, ի վերջո, որոշել են սահմանափակվել վերոհիշյալ «Անդրկովկասի երկաթուղով» և Բաքվից սկսվող այն ավտոմայրուղով, որն անցնում էր Լեռնային Ղարաբաղով և ապա Զանգեզուրով մինչև Նախիջևան։


Հայ-ադրբեջանական հարավային սահմանագոտում իրավիճակի նոր սրացումն ընդունակ է ընդմիշտ «վերագծել» այդ տարածաշրջանի ռեսուրս-տնտեսական, իսկապես նաև քաղաքական քարտեզները։ Եվ դա հազիվ թե ի օգուտ Հայաստանի կլինի, որը Ռուսաստանի  ապացուցված սակավաթիվ դաշնակիցներից մեկն է: Ընդ որում եթե անգամ դաշնակիցը չէ, ապա գոնե կողմնակիցն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված