Լավրովը զգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտությունների վտանգի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են նոր հակամարտություններ առաջանալ, եթե կողմերը հրաժարվեն կապ հաստատելուց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ միջադեպերը <...> ավելի երկար կշարունակվեն, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլերից»,- ասել է նախարարը։
Նա նաեւ հայտարարել է, որ խնդիր չի տեսնում, որ կողմերը սկսեն աշխատել խաղաղության պայմանագրի վրա։
ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև ծագած բոլոր վեճերի դիվանագիտական կարգավորմանը։ Լավրովն ընդգծել է, որ կարևոր է «ձեռնպահ մնալ ուժի կիրառման կրկնություններից» և վիճելի հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով։