Սրտի կաթվածի ժամանակ մարդ 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար, ահա թե ինչպես
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇատ մարդիկ սրտի կաթված են ունենում միայնակ ժամանակ, երբ կողքներին ոչ ոք չկա օգնություն ցույց տալու համար: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ սիրտը սկսում է անկանոն բաբախել, և դուք ընդամենը 10 վայրկյան ունեք գիտակցությունը կորցնելուց առաջ:
Ինչպես գրում է աղբյուրը՝ այդ տասը վայրկյանում մարդ կարող է փրկել ինքն իրեն ուժեղ և հաճախակի հազով: Յուրաքանչյուր հազի ժամանակ պետք է խորը շունչ քաշել: Անհրաժեշտ է խորը և երկարատև հազալ: Լավ կլինի երկու վայրկյանը մեկ կրկնել հազը` առանց դադարեցնելու, մինչև որ օգնություն կկարողանան ցուցաբերել, կամ սրտի աշխատանքը կկայունա:
Խորը շունչը թոքերին թթվածին է մատակարարում, մինչ հազը ճնշում է գործադրում և մերսում է սիրտը: Սրտի շուրջ մերսումներ անելը ևս կարող է օգնել: Սա առաջին օգնությունն է, որ մարդ ինքն իրեն կարող է ցույց տալ: