Սև ծովում ռուսական հրթիռակիրները բերվել են լիակատար պատրաստության վիճակի. ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 29-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ արևմտյանի։ Առավոտյան ժամը 8-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում հնչում են տագնապի ազդանշաններ:
Ինչպես պարզաբանել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, ռուսական զորքերը Սև ծովում մարտական հերթապահության են դուրս բերել երկու վերգետնյա հրթիռակիր։ Արձակման պատրաստ է մինչև 20 «Կալիբր» հրթիռ։
Նշենք, որ մի շարք մարզերում տագնապը հնչում է ավելի քան երկու ժամ։
Ավելի վաղբ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ ռուսական զորքերը դեկտեմբերի 26-ին ծրագրում էին զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայի վրա, սակայն դրանք կանխվել են Էնգելսի ռազմական օդանավակայանում պայթյունների արդյունքում։