ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իռլանդիա՝ Սահմանադրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1884 –ծնվել է նկարիչ Սեդրակ Առաքելյանը։
1910 –ծնվել է գրականագետ Արամ Ինճիկյանը։
1917– Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունել է դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
1919 –ծնվել արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։
1930 –ծնվել է թարգմանչուհի Սոֆի Ավագյանը։
1966 –վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։
1971 –վախճանվել է քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։
1993 –վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը։
2004-Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվել են «Կոնվերս-ինվեստ բանկ» ընկերությանը, որի փոխարեն «Կոնվերս-ինվեստ»-ը պետք է ստանա եկամուտների 20 տոկոսը:
2005-Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:
2013- տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։
2014- Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը:Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման։
2016- վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ։ ԱՇԽԱՐՀՈՒՄ
1170 —սպանվել է Անգլիայի թագավորի կանցլեր Կենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը։
1708 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինի հրամանով Ռուսական կայսրության տարածքը բաժանվել է ութ գուբերնիաների։
1709 –ծնվել է Ռոմանովների արքայատոհմից Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան։
1721 —ծնվել է ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆովորիտուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։
1766 —ծնվել է շոտլանդացի քիմիկոս և գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հանդիսանում է անջրանցիկ թիկնոցի (մակինտոշի) հայտնագործողը։
1768 —Ռւսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհին մտցրել է թղթադրամը։
1788 —ծնվել է դանիացի հնէաբան Քրիստիան Յուրգենսեն Թոմսենը, որը առաջինն է պատմության մեջ սահմանել քարե, բրոնզի և երկաթի դարաշրջանները։
1800 —ծնվել է ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիերը, որը առաջինն է աշխարհում իրականացրել կաուչուկի վուլկանացումը և ռետինի ստացումը։
1845– Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:
1846 – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվել է Նեպտուն:
1860– ջուր է իջեցվել Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:
1898 –ծնվել է մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սիկեյրոսը։
1911– Մոնղոլիան անկախացել է Չինաստանի Ցին դինաստիայից:
1929 –ծնվել է գերմանացի ֆիզիկոս Յուրգեն Էյլերսը։
1938– ծնվել է ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայր Ջոն Վոյթը:
1980– վախճանվել է ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կին Նադեժդա Մանդելշտամը:
1986 –վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։
1989 – չեխ գրող Վացլավ Հավելը դարձել է Չեխոսլովակիայի վերջին նախագահ:
1991- Ադրբեջանում տեղի է ունեցել պետական անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99,58 %-ը կողմ է արտահայտվել անկախությանը։
1993 —ուժի մեջ է մտել բիոլոգիական բազմաձևության մասին կոնվեկցիան։
1996 —Գվատեմալայում ավելի քան 36 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտվել է կողմերի միջև կնքված հրադադարով։
1998 —Կամբոջայի Կարմիր կխմերները ներողություն են խնդրել 1970-ականներին իրականացրած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել մոտ մեկ միլիոն մարդ։
2004 —վախճանվել է ամերիկացի բիոքիմիկոս և դեղաբան Ջուլիուս Աքսելորդը։
2020 —վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ մոդելյեր Պիեռ Կարդենը:
Կ.Խաչիկյան