Պղինձը թեթեւակի թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղինձը հինգշաբթի առավոտյան աննշան թանկանում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,16 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,84 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների տվյալներով, պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,12 տոկոսով՝ 8 443 դոլար, ալյումինիումինն իջել է 0,36 տոկոսով՝ 2 381 դոլար, ցինկինը բարձրացել է 1,37 տոկոսով՝ 3 005,5 դոլար։
Դեկտեմբերի սկզբից արդյունաբերական մետաղի արժեքը բարձրացել է 2,8 տոկոսով։ Ընդ որում՝ պղինձը տարին կարող է փակել մինուսով՝ այն հունվարից էժանացել է 12,6 տոկոսով։