ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 30 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մադագասկար՝ Հանրապետության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1806– Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և սկսվել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը:
1883– ծնվել է հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Սարգիս Լուկաշինը, որը եղել է ժողկոմխորհի նախագահ և սպանվել է 1937 թվականին:
1918 –ծնվել է վրացի հայտնի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գիորգի Մելիքիշվիլին, որը հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտություններով։
1922- ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են մեկ պտության՝ ԽՍՀՄ-ի մեջ։
1935 –վախճանվել է ուսուցիչ, բանաստեղծ, մշակութային գործիչ Լևոն Էսաճանյանը։ 1990– հիմնադրվել է ԽՍՀՄ նախկին պետությունների Միջպետական ավիացիոն կոմիտեն:
1991- Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալժիրի հետ։
2002-«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից և սատարելու է ընդդիմության թեկնածուներից մեկին:
2009-Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
39 —ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Ֆլավիոս Վեսպեսիանը։
1066– Իսպանիայում հրեաների զանգվածային կոտորած է տեղի ունեցել:
1401 –ծնվել է իտալացի նկարիչ, ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն։
1644 —վախճանվել է բելգիացի քիմիկոս, ֆիզիոլոգ, բժիշկ, աստվածաբան-միստիկ և ալքիմիկոս Յան Բատիստա բան Գելմոնտը։
1673 –ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Ահմեդ 3-րդը։
1787 —ծնվել է ռուս ծովագնաց Օտտո Կոցեբուն։
1824 –ծնվել է ռուս դիվանագետ, իշխան Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին։
1865 –ծնվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռեդյարդ Կիպլինգը։
1890 —ծնվել է ռուս ֆրանսալեզու գրող, հեղափոխական, Կոմինտերնի գործիչ Վիկտոր Սերժը (Վիկտոր Կոբալչիչ);
1903 —Չիկագոյի «Իրոկեզ» թատրոնում տեղի է ունեցել հրդեհ, որի արդյունքում զոհվել է 600, և վնասվածքներ է ստացել 200 մարդ։
1915 — գերմանական U-38 սուզանավը տորպեդահարել է բրիտանական «Պարսկաստան» լայները Կրետե կղզու մոտ, Նավաբեկության զոհ են դարձել անձնակազմի 330 անդամները։
1916 —Ռուսաստանում սպանվել է Գրիգորի Ռասպուտինը։
–վախճանվել է ռուս ռեժիսոր, հասարակական և թատերական գործիչ, գրականագետ Լեոպոլդ Սուլերժիցկին։
1927– բացվել է Տոկիոյի մետրոպոլիտենը, որը ունի արտափողոցային արագընթաց տրանսպորտի տարեկան ուղևորահոսքի աշխարհի խոշորագույն համակարգը:
1947 —Ռումինիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ, այն փոխարինվել է Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությամբ։
1978 —Կիևում շահագործման է հանձնվել ԽՍՀՄ-ում առաջին արագընթաց տրամվայի գիծը։
1980 –ծնվել է ալբանական արմատներով, ամերիկացի դերասանուհի Էլիզա Դուշկուն։
1984– ծնվել է ամերիկացի նշանավոր բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:
1993 —Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։
2004– Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի գիշերային ակումբերից մեկում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 194 մարդ, ևս 1432-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
2006 –սպանվել է Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը։
2011 —Սամոայում չի եղել դեկտեմբերի 30 ամսաթիվը, քանի որ փոխվել է ժամային գոտին UTC−10-ից UTC+14, արդյունքում դեկտեմբերի 29-ի 23:59:59-ից հետո միանգամից եկել է դեկտեմբերի 31-ի 00:00:00 ժամին։ Նույնը տեղի է ունեցել նաև Նոր Զելանդիայի կառավարման տակ գտնվող Տոկելաուում, քանի որ դրա ադմինիստրատիվ կենտրոնը գտնվում է Սամոա կղզում։
Կ.Խաչիկյան